ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռայոլան ցանկանում է, որ մխիթարյանը «Արսենալում» վաստակի Սանչեսի չափ

17.01.2018 14:49 ՍՊՈՐՏ
Ռայոլան ցանկանում է, որ մխիթարյանը «Արսենալում» վաստակի Սանչեսի չափ

«Calciomercato»-ը տեղեկացրել է թե ինչու «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանակումը դեռ չի կայացել: Աղբյուրի տեղեկությունների համաձայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան պնդում է, որ իր հաճախորդն «Արսենալում» պետք է Սանչեսից պակաս գումար չվաստակի. «Ռայոլան դանդեղեցնում է բանակցությունների ընթացքը` պնդելով, որ Մխիթարյանն «Արսենալում» Սանչեսի մակարդակի աշխատավարձ պետք է ստանա: Ալեքսիսն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները ՄՅՈւ-ի հետ, բայց ստիպված է սպասել Ռայոլայի որոշմանը»,- գրել է «Calciomercato»-ի թղթակից Մաթեո Պեդրոզին «Թվիթերի» իր էջում:

Մերտեսակեր. Մխիթարյանը ոչ միայն լավ ֆուտբոլիստ, այլ նաև հիանալի անձնավորություն է

Ավելի վաղ, հիշեցնենք, Ռայոլան հայտարարել էր, որ «ՄՅՈւ-ն չի գնի Սանչեսի տրանսֆերն այնքան ժամանակ, քանի դեռ Մխիթարյանը չի համաձայնեցրել պայմանագրի կետերը «Արսենալի» հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА