ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավագույն մարզային բժշկական կենտրոնի տնօրեն է ճանաչվել Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանը

17.01.2018 14:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Լավագույն մարզային բժշկական կենտրոնի տնօրեն է ճանաչվել Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանը

«Իրավունք» թերթի ընթերցողների քվեարկության արդյունքում 2017 թվականի լավագույն մարզային բժշկական կենտրոնի տնօրեն է ճանաչվել Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն ԱՐՍԵՆ ՍԵՄՅՈՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Քվեարկությանը մասնակցած ընթերցողների բնորոշմամբ բժշկական կենտրոնի տնօրենը հնարավոր ամեն բան անում է, որպեսզի բուժկենտրոնը օր-օրի զարգացում ապրի: Պարոն Մկրտչյանը եւս` այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում` լրագրողների հետ հանդիպման ընթացքում փաստեց, որ «Այո, բժշկական կենտրոնը օր-օրի զարգանում է եւ համալրվում նոր բժշկական սարքավորումներով, բայց անելիքներ` ինչ խոսք դեռ կան»:

«Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի»` ՈՒՂԻՂ

Իսկ տարվա լավագույն բժշկական կենտրոնի տնօրենի կոչմանը արժանանալու կապակցությամբ պարոն Մկրտչյանն ասաց.«Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր ընթեցողների կողմից նման գնահատանքի, կոչման արժանացնելու համար: Ինչի համար խորին երախտագիտությունս եմ հայտնում «Իրավունք» թերթի խմբագրությանը` նման պատվի արժանացնելու համար: Այս պատվոգիրը շատ հաճելի եւ միեւնույն ժամանակ պարտավորեցնող: Չեմ կարծում, որ ամեն տարի հնարավոր է նույն պատվոգրին արժանանալ, բայց խոստանում եմ, որ ամեն բան կանենք, որ հաջորդ տարի էլ «Իրավունքի» խմբագրության եւ ընթերցողների ուշադրությանը արժանանանք»:

Հ.Գ. Բժշկական կենտրոնի ձեռքբերումների եւ առաջիկա անելիքների մասին առավել մանրամասն կարդացեք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա տպագիր համարում:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА