ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դուայթ Յորք. Հենրիխ Մխիթարյանը հրաշալի կհամապատասխաներ «Արսենալին»

17.01.2018 15:11 ՍՊՈՐՏ
Դուայթ Յորք. Հենրիխ Մխիթարյանը հրաշալի կհամապատասխաներ «Արսենալին»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դուայթ Յորքն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությանը Լոնդոնի «Արսենալ»: «Մի մոռացեք, որ Մխիթարյանը հրաշալի սկսեց մրցաշրջանը: Հետագայում նրա մոտ անկում սկսվեց ինչ-ինչ պատճառներով: Հնարավոր է, որ դա կապված էր մարզավիճակը կորցնելու կամ վստահության պակասի հետ: Սակայն նա հրաշալի կհամապատասխաներ «Արսենալին»: Այն, որ Մխիթարյանը որակյալ խաղացող է, նա դա արդեն ցուցադրել է «Օլդ Տրաֆորդում»: Դա նոր մարտահրավեր է նրա համար, ինչը կարող է որոշիչ դեր խաղալ տեղափոխության հարցում»,- Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է TalkSport-ը:

Եվրոպա լիգա. 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքում «Արսենալին» բաժին հասավ ամենաանհարմար մրցակիցներից մեկը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА