ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

17.01.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

«Ելք» խմբակ­ցու­թյան ղե­կա­վար ՆԻ­ԿՈԼ ՓԱ­ՇԻ­ՆՅԱ­ՆԸ հայ­տա­րա­րել է, որ բա­նա­կում այն­պի­սի իրա­վի­ճակ է ձե­ւա­վոր­վել, որ 20-25 տա­րի ծա­ռա­յած սպա­նե­րը չեն կա­րո­ղա­նում բնա­կա­րան ստա­նալ. «Բայց խնդիրն այն է, որ եթե սպան զո­րացր­վում է, ըստ էու­թյան, ան­մի­ջա­պես հե­ռաց­վում է ցու­ցա­կից, գրանց­վում մեկ այլ ցու­ցա­կում, ին­չը նշա­նա­կում է, որ նա, փաս­տո­րեն, կորց­նում է բնա­կա­րան ստա­նա­լու իրա­վուն­քը, չնա­յած 20-25 տար­վա ծա­ռա­յու­թյա­նը»: Ան­շուշտ, կա այդ­պի­սի խնդիր, պետք է բարձ­րաց­վի եւ լուծ­վի, սա­կայն ո՞վ է բարձ­րա­ձայ­նո­ղը: Զար­մա­նա­լի­ո­րեն, բարձ­րա­ձայ­նո­ղը այն մարդն է, ով ժա­մա­նա­կին սկզբուն­քի հարց էր հա­մա­րել բա­նա­կում չծա­ռա­յե­լը: Այն­պես որ, մի տե­սակ ան­հար­մար բան է ստաց­վում:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, ՀՀԿ-ական­նե­րը հոր­դո­րում են «Ել­քին» իրենց պայ­քարն ու գոր­ծու­նե­ու­թյու­նը ծա­վա­լել ոչ թե փո­ղո­ցում, այլ` խորհր­դա­րա­նում: Լավ, եթե «ել­քիստ­նե­րը» ՀՀԿ-ին չեն սի­րում, չեն վստա­հում, քա­նի որ իշ­խող կու­սակ­ցու­թյու­նը ԵԱՏՄ կողմ­նա­կից է, ապա թող ընդ­դի­մա­դիր մարդ­կանց լսեն: Ահա մի­ան­գա­մայն ընդ­դի­մա­դիր եւ մի­ան­գա­մայն արեւմ­տա­մետ գործ­չի ասա­ծը` նախ­կին պատ­գա­մա­վոր ԱԶԱՏ ԱՐ­ՇԱ­ԿՅԱ­ՆԸ հայ­տա­րա­րեց. «Փո­ղո­ցում երթ անե­լը «Ել­քի» գոր­ծը չէ, դա իրենց եր­թու­ղին չէ: Թող «Ելք»-ական­նե­րը զբաղ­վեն իրենց գոր­ծով` որ­պես պատ­գա­մա­վոր­ներ: Նրանք ու­զում են հա­ճո­յա­նալ ժո­ղովր­դին: Նրանք հաս­կա­նում են, որ Ազ­գա­յին ժո­ղո­վը իշ­խա­նա­կան հա­մա­կարգ է, դրա հա­մար մտա­ծում են դուրս գալ փո­ղոց, որ­պես­զի ժո­ղո­վուրդն իրենց սի­րի, իմա­նա, թե «Ել­քը» իր մա­սին մտա­ծում է ու, լի­նե­լով իշ­խա­նու­թյան մեջ, դեմ է իշ­խա­նու­թյա­նը»: Բայց ասո­ղին լսող է պետք:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ, այս­պես կոչ­ված, դես­պան ԱԼԻԿ ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱ­ՆԸ այն­քան լպիրշ է իրեն պա­հում, որ մար­դու մոտ ոչ կոն­վեն­ցի­ո­նալ բա­ռա­պա­շար օգ­տա­գոր­ծե­լու ցան­կու­թյուն է առա­ջաց­նում: Ահա­վա­սիկ. «Այս վճի­ռը ոչ մի­այն ինձ հա­մար, այ­լեւ մեր երկ­րի իրա­վա­կան հա­մա­կար­գի հա­մար, կար­ծում եմ, կա­րե­ւոր նշա­նա­կու­թյուն կու­նե­նա: Ես վստահ եմ, որ այս վճի­ռը կծա­ռա­յի մեր երկ­րում ար­դա­րա­դա­տու­թյան մա­կար­դա­կի բարձ­րաց­մա­նը»: Այդ­պի­սի` Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ասած, «ու­րիշ մաս­նա­գե­տի» ար­ժա­նի պնդում­ներ կա­րո՞ղ էիք պատ­կե­րաց­նել: Բայց ամե­նա­խայ­տա­ռակ բանն այն է, որ այդ լպիր­շու­թյա­նը ոչ մի պաշ­տո­նա­կան պար­զա­բա­նում չի տա­լիս ԱԳՆ-ն` նա­խա­րա­րով. փոխ­նա­խա­րար­նե­րով, խոս­նա­կով... Տո, դուք ամ­բողջ նա­խա­րա­րու­թյու­նով խայ­տա­ռա­կել ռես­պուբ­լի­կա:

Իսկ ահա մի­ջազ­գա­յին ՖՐԻ­ԴՈՄ ՀԱՈՒԶ կազ­մա­կեր­պու­թյու­նը, հրա­պա­րա­կե­լով ամե­նա­մյա զե­կույ­ցը, հնա­րա­վոր մի­ա­վո­րից Հա­յաս­տա­նին տվել է 45 մի­ա­վոր եւ ճա­նա­չել մա­սամբ ազատ: Ընդ որում` ապ­շե­ցու­ցիչ ձե­ւով ոչ ազատ է ճա­նա­չել մա­մու­լի ազա­տու­թյան առու­մով, եւ մա­սամբ ազատ ին­տեր­նե­տի ազա­տու­թյան առու­մով: Զար­մա­նա­լի է, մեր աչ­քի տե­սա­ծի՞ն հա­վա­տանք, թե այս կա­ռույ­ցի` իրա­կա­նու­թյան հետ կապ չու­նե­ցող պնդում­նե­րին: Ախր, ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը նույն այդ հա­մա­ցան­ցում գրում են ինչ ու­զում են, եւ նրանց հա­վին քըշ անող չկա: Բայց, երե­ւի թե, մեր քա­ղա­քա­ցի­նե­րը գրում են ոչ այն, ինչ ցան­կա­նում էին տես­նել «Ֆրի­դոմ Հա­ու­զի» պես կա­ռույց­նե­րը: Երե­ւի թե, ժա­մա­նակն է պար­զա­պես ան­տե­սել տա­րա­տե­սակ անազ­նիվ «ռեյ­տինգ­նե­րը»:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА