ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

18.01.2018 00:20 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ (ԴԵՍՊԱՆ ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՄԻԵԴ-ՈՒՄ ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ԵՎ ԴԱՏԸ ՇԱՀԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Աղի հանքի ալկոհոլիկների ռեստավրացիոն հիմնարկությունից հայտնում են, որ դեսպան Արզումանյանը սեփական հանրապետությանը դատի տալիս հավանաբար առնվազն հարբած է եղել:

 

ՍՈՎԱԾ ՇԱՆ ՏԱՐԻ

Թանկացումներից պարզվեց, որ կառավարությունը ցանկացել է համապատասխանեցնել մեր կյանքը տարվա խորհրդանիշին:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱԿԱՌԱԿ

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ որոշվել է «Ընտանեկան μռնության մասին» օրենքում բացառություն անել վզակոթին հարվածի համար, որպես սերնդից սերունդ գենետիկ

ինֆորմացիայի փոխանցման անփոխարինելի միջոցի:

 

ՇՈԻՏԱՍԵԼՈՒԿ

– Բոշա՛, բոշա՛, քրդի լոշա՛, մարդդ մեռնի` գանք թամաշա…

 

ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՏՈՂԸ (ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՀՀԿ-Ի ԱՌԱՋԱԴՐԱԾ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՍԱՏԱՐԵԼԸԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի` Ծառուկյանի վերջին պատասխաններից երեւում է, որ վերջինս քաղաքական գիրքը ոչ միայն նորից բացել է, այլ նաև կարդացել է, սերտել է և լավ դասեր է քաղել:

 

ԲՈԼՈՐԻՆ ՀԻՇԻՆ, ԻՆՁԻ ՉՀԻՇԻՆ (ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱԻՄ-ից հայտնում են, որ չնայած ըստ ԼՏՊ-ի` Պարույր Հայրիկյանն արդեն հուշարձան է, այնուամենայնիվ, դեմ չէր լինի սովետական լագերներում նստածից հետո մի սռոկ էլ Հայաստանում նախագահ նստեր:

 

ՏԱՌԱՊԱՆՔԸ ՓՈՐՁ ՈՒՆԻ (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԸ` ԻՐ ՏԱՆԻՑ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Հ ա յ ա ս տ ա ն ի քննչական կոմիտեից հայտնում են, որ եթե Հովհաննես Չեքիջյանը ժամանակին ինչպես ներկայացել էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ներկայանար բնակարան ներխուժած գողին, հավանաբար գողը գողություն չէր անի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА