ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սահմանվել են անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը

18.01.2018 16:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Սահմանվել են անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը

Գործադիրը հավանություն է տվել ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերացնել առողջապահության ոլորտի իրավական ակտերի և ՀՀ սահմանադրության դրույթների միջև առկա հակասությունները, սահմանել անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը, օրենքով կարգավորել Համընդհանուր լաբորատոր ցանցի վերաբերյալ հարաբերությունները:

Նախագծով առաջարկվում է գործող օրենքում կիրառվող «առողջապահական պետական նպատակային ծրագրեր» հասկացությունը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր» բառերով՝ սահմանելով նաև այդ ծրագրերի իրավական բովանդակությունը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА