ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք չենք տեսել Մխիթարյանի լավագույն խաղը «Յունայթեդում».Նևիլը` Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխության մասին

18.01.2018 20:14 ՍՊՈՐՏ
Մենք չենք տեսել Մխիթարյանի լավագույն խաղը «Յունայթեդում».Նևիլը` Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նևիլը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխությանը:

Այստեղ ամեն մեկն իր մասին է մտածում, մարզիչն էլ հեղինակություն չունի.Մարսելի նախկին նախագահը` ՊՍԺ-ի մասին

«Իմ կարծիքով Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը ֆանտաստիկ տրանսֆեր կլինի «Արսենալի» համար: Օբամեյանգ-Մխիթարյան խաղային զույգը ձեռք բերելով «Արսենալը» կարող է ավելի լավ թիմ դառնալ: Ես Մխիթարյանի մոլի երկրպագու եմ, մենք չենք տեսել նրա լավագույն խաղը «Յունայթեդում»: Մենք այս մրցաշրջանում միայն մի քանի առկայծումներ ենք տեսել: Ես չեմ տեսնում նրան Ժոզե մեկնարկային կազմում: Նրան պետք է ակումբ, որտեղ նրան թույլ կտան «աճել», ու գուցե «Արսենալը» հենց այդ ակումբն է»,-ասել է Ֆիլ Նևիլը BBC Radio 5-ի եթերում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА