ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախարարությունը ծրագրեր է իրականացնում, իսկ չեղած արդյունքների համար մեղադրում հանրությանը

19.01.2018 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Նախարարությունը ծրագրեր է իրականացնում, իսկ չեղած արդյունքների համար մեղադրում հանրությանը

Նախորդ տարվա ավարտին հայտնի դարձավ, որ տարիներ առաջ Համաշխարհային բանկը բավականին մեծ գումար է տրամադրել Հայաստանին, որպեսզի կանանց շրջանում իրականացվի անվճար սկրինինգային հետազոտություն: Սակայն, ինչպես ՀՀ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարեց «Լույս» տեղեկատվական եւ վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, այդ ծրագիրը, որը ղեկավարել է ՀՀ առողջապահության ներկայիս փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, կյանքի չի կոչվել: Հարցի վերաբերյալ «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ հենց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ:

Կլոր սեղան-ասուլիս` Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի նոր նախագծի վերաբերյալ

– Այս խոսակցությունների մասին վաղուց լսել եմ, սակայն չեմ արձագանքել: Բայց, որ հարցնում եք, ասեմ՝ այդ ծրագիրն իրականություն է դարձել եւ բավականաչափ արդյունավետ է: Չէի ասի, որ ծրագիրը կյանքի չի կոչվել, այն ընթացող ծրագիր է: Սակայն մենք ունենք խնդիր, որ մեր հարգելի կանանց հրավիրում ենք պոլիկլինիկաներ, բայց նրանք չեն գալիս ստուգումների: Կամ գալիս են ավելի քիչ, քան ծրագրով նախատեսված է: Մենք չունենք որեւէ մեխանիզմ` այդ կանաց պոլիկլինիկա բերելու:

Իսկ մինչեւ այժմ քանի՞ կին է հետազոտվել:

– Դժվարանում եմ կոնկրետ թիվ ասել, չէի մտածել, որ նման հարց կհնչի, որպեսզի վիճակագրությունն ուսումնասիրեի:

Պարոն Խաչատրյան, բայց կանանց մեծ մասը նույնիսկ չգիտի էլ, որ նման ծրագիր գոյություն ունի, ու այս մասին բարձրաձայնել են անգամ ԱԺ կին պատգամավորները: Չե՞ք կարծում սա ծրագրի թերացման հետեւանքն է:

– Չի կարող պատահել, քանի որ կանանց զանգահարում են եւ հնարավոր տարբեր միջոցներով տեղյակ պահում անվճար հետազոտության մասին: Իհարկե, այս ծրագրով եւ առհասարակ որեւիցե մի երկրում սկրինինգային ծրագիր իրականացնելիս 100 տոկոսանոց ներգրավվածություն ապահովել` տվյալ տարիքային խմբի, անհնար է: Առաջին տարին միշտ բոլոր երկրներում շատ ցածր է լինում ծրագրի մասնակիցների թիվը, մանավանդ երբ չկա այդ մշակույթը: Մարդիկ չունեն սովորություն` գնալ պոլիկլինիկաներում ստուգումներ անցնելու, եւ շատ դժվար է համոզել կանանց, որ գան եւ անվճար հետազոտություն անցնեն: Այո, առաջին տարին մասնակցությունը վատ էր, հիմա տեսնում ենք, որ ընդգրկվածությունը շատ բարձրացել է: Պիտի ասեմ, որ տարվա վերջին նաեւ Համաշխարհային բանկի առողջապահական թիմն էր նաեւ Հայաստանում գտնվում, եւ հատուկ հարցրի իրենց տպավորությունների մասին, չնայած այդ ծրագրով հիմա ես չեմ աշխատում նախարարությունում, եւ իրենք բոլորը շատ զարմացան, որ ինչ-որ մեկը կարող է որակել այդ ծրագիրը` որպես չիրականացված:

Նույն պոլիկլինիկաներում դժկամությամբ են իրականացնում այդ անվճար հետազոտությունները: Ի՞նչ կասեք այս մասին:

«Մենք հիշում ենք Ստալինգրադը». ինչ են պատմում հայ վետերանները նոր ֆիլմում

– Հիմա եթե այդպես խորանանք ու խոսենք, ապա կգնանք կհասնենք առողջապահության ոլորտի բոլոր խնդիրներին, որոնք բոլորիս շատ հուզում են: Բայց չէի ուզենա, որ ոտքի վրա ինչ-որ եզրակացություններ ու հայտարարություններ անեինք: Կարծում եմ` ժամանակը կգա, կնախապատրաստենք նյութեր եւ կտրամադրենք լրատվամիջոցներին՝ ծրագրի ընդգրկվածության, արդյունքների եւ այլնի մասին:

Համենայնդեպս, ամենեւին էլ չի կրճատվել քաղցկեղով տառապող կանանց թիվը: Այս դեպքում ո՞րն է ծրագրի արդյունքը:

– Այդ արդյունքները չի նշանակում, որ ստուգում անցած կնոջ մոտ այլեւս երբեք չի լինելու քաղցկեղ, սա ընդամենը տվյալ պահին իրավիճակի գնահատում է՝ ունի՞ իր մոտ որոշակի բջիջներ, որոնք կարող են ռիսկ պարունակել վերափոխվելու: Ընդ որում՝ դա պետք է անել ամեն տարի: Հիմա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ եթե մի անգամ ստուգում է անցել, ուրեմն՝ 10 տարի հետո այդ կնոջ մոտ ուռուցք չի առաջանա: Դրա համար սկրինինգային ճանապարհը ծախսատար, մեծ ծավալով աշխատանք է եւ չի կարող փոխարինել պատվաստումներին ու այլ մեթոդներին: Այդ ամենը միասին է արվում, որպեսզի արդյունավետության հասնենք:

Ի դեպ, պատվաստումների մասին, նախորդ տարվա դեկտեմբերից սկսված մեկնարկեց ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի դեմ 13 տարեկան աղջիկներին «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստումներ իրականացնելու գործընթացը: Ի՞նչ արդյունքներ ունեք այս ծրագրով:

– Այս պահին պատրաստ չեմ ձեր հարցերին պատասխանել թվային պատկերով, բայց ուզում եմ ասել, որ ինձ մոտ խորը զարմանք են առաջացնում նորից այդ խոսակցությունները: Ընդամենը մի բան ասեմ՝ գիտնականները այդ վիրուսը հայտնաբերելու համար ստացել են Նոբելյան մրցանակ: Կարծում եմ, որ գործից անտեղյակ մի քանի մարդկանց գնահատումով այս գործընթացի արժեքը եւ իր արդյունավետությունը  հաստատ չի փոխվելու, եւ մենք լավ արդյունքներ ենք ունենալու:

Ամեն դեպքում, կարո՞ղ է այս ծրագիրն էլ արժանանա Առողջապահության նախարարության նախորդ ծրագրերի բախտին: Ինչպես որ վերարտադրողական տարիքի կանանց առողջության պահպանման ծրագիրը մնաց անկատար:

Չինացի դաշնակահարը միշտ հետաքրքրված է եղել  հայկական մշակույթով

– Ո՞վ է ասում, որ չի կատարվել: Ես կուզենայի թվերով խոսել, բայց այս պահին թվեր չունեմ: Միայն ասեմ, որ օրինակ, վերջին 5-10 տարվա ընթացքում քարոզարշավի, բացատրական աշխատանքների շնորհիվ աբորտների թիվը հստակ կրճատվել է մի քանի անգամ: Դրա շնորհիվ մի քանի անգամ կրճատվել է երկրորդային չբերությունը: Եվ ունեինք ստաբիլ անպտղության ցուցանիշներ, որոնք կային նաեւ 5-10 տարի առաջ, որի թիվը իջնելու որոշակի միտում ունի: Այսինքն՝ սա շատ հստակ ապացույցն է նրա, որ այդ ծրագրերն աշխատում են: Հիշեցնեմ, որ առողջապահական ծրագրերը երկարատեւ ընթացք ունեցող եւ երկար ժամանակում արդյունք ցույց տվող ծրագրեր են: Ուստի՝ պետք է համբերություն ունենանք, որպեսզի ժամանակի ընթացքում գնահատենք: Մենք չենք անում այնպիսի ծրագրեր, որոնք ստուգված չեն եւ արված չեն աշխարհի որեւիցե երկրում կամ դրանց մեծ մասում: Բոլոր այն ծրագրերը, որոնք իրականցնում ենք,  հաստատված եւ արդյունք ցույց տված ծրագրեր են: Որեւիցե անհայտ ծրագիր Հայաստանում երբեւիցե չի իրականացվել եւ չի իրականացվելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ինչ խոսք, առողջապահության փոխնախարարի հատկապես վերջին միտքը կարելի էր համարել խիստ տպավորիչ, ավելին՝ մի Նոբելյան մրցանակի էլ իրեն արժանացնել, եթե խոսքն ու գործը համապատասխանեին իրար: Բայց...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА