ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.01.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ի՞նչ եք կարծում, ով է հաղորդել մեր երկրի վերջին կարեւորագույն լուրը: Որեւէ քաղաքական գործի՞չ, բարձրաստիճան պաշտոնյա՞, աստղագուշակության մասնագե՞տ... Ահա եւ սխալվեցիք: Երկրի կարեւորագույն լուրը, ինչքան էլ զարմանալի լինի, հաղորդել է ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ. «Մեր տաք հոսանքները Աֆրիկայի արեւադարձային լայնություններից լուսադեմին կներթափանցեն Հայաստան»: Այսինքն` եղանակները կրկին տաքանալու են: Իհարկե, դա ունի ե՛ւ լավ, ե՛ւ վատ կողմեր, սակայն այն, որ դա վերաբերում է ՀՀ անխտիր բոլոր քաղաքացիների կյանքին, միանշանակ է:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ թերթերից մեկը մի զարմանալի լուր է գրել դաշնակցական նախկին նախարար եւ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ մասին: Իբր նա երազում է մշակույթի նախարար դառնալու մասին: Ասում են` Աղվան Վարդանյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակվելուց եւ մի որոշ ժամանակ աշխատելուց հետո, մտերմիկ շրջապատում խոսելով նախարարի աշխատանքի մասին, ասել է. «Նախարարը մի այնպիսի պաշտոն է, որ ինչին կպնում ես, փող է դուրս գալիս: Նույնիսկ սեղանիդ փոշին, որ ուզում ես թեւով սրբես, գետնին թափես, հավաքում ես` վերջում տեսնում ես մի կապ կանաչ է, ու գետնին լցնելու տեղը գցում ես դարակդ»: Ճիշտն ասած` հակված ենք հավատալու, քանզի լավ ենք տեսել, թե ինչեր էր նա անում, երբ սոցապնախարար էր...

Ընդունված է ասել, որ վատ է, երբ հացթուխը կոշիկ է կարում, իսկ կոշկակարը` հաց թխում: Այդ ասացվածքը հիշեցինք, քանզի նման է, որ պատմաբան, պատմության ինստիտուտի տնօրեն ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ տարվել է դաշնակցական հովերով: Համենայնդեպս, նա որոշել է խորիմաստ տեսք ընդունելով` քաղաքական դատողություններ անել հայ-թուրքական արձանագրությունների մասին, որոնց վերջաբանը հեռու չէ: Օրինակ, նա զարմանալիորեն հայտարարում է, թե տեսեք ինչ վատ է, այդ արձանագրություններով ֆիքսվում է ներկայիս հայ-թուրքական սահմանը, մինչդեռ այդպիսի բան կարող է հայտարարել միայն այդ արձանագրությունների տեքստը չկարդացած մարդը: Իսկ առավել զարմանալի է, որ նա պնդում է, թե ՀՀ նախագահը որոշել է այս գարնանը առոչինչ անել այդ արձանագրությունները, որպեսզի շահի հասարակական համակրանք` ՀՀ նոր նախագահի եւ նոր վարչապետի ընտրությունից առաջ: Այ քեզ բան, հիմա ո՞վ է հիշում այդ փաստաթուղթը, որ մի բան էլ հանրության համակրանքի վրա ազդի: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է հորդորել քաղաքականությունից բան չհասկացող մարդկանց, զբաղվել սեփական մասնագիտությամբ, այլ ոչ թե քաղաքականությամբ:

Հարգելի ընթերցողներ, իսկ ձեզ շա՞տ է հետաքրքրում, օրինակ, ԱԼԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ տեսակետը, թե ով եւ ինչպես պետք է ապահովի մեր երկրի սահմանապահ ռեժիմը: Չի՞ հետաքրքրում, չեք էլ հիշո՞ւմ դա ով է: Մեզ էլ չի հետաքրքրում, բայց զարմանալիորեն որոշ լրատվամիջոցներ մանրամասն դա մեջբերել են, թեեւ քաղաքականապես զրո քաշ ունեցող մի քանի հոգի դա շարադրել էին դեկտեմբերի վերջերը, այսինքն` առնվազն երեք շաբաթ առաջ: Հա, եւ ովքե՞ր են այդ դատողությունները ստորագրողները: Դե, Ա. Բաղդասարյանին ավագ սերնդի ներկայացուցիչները, միգուցե, աղոտ հիշեն, որ Երեւանի քաղխորհրդում գանձագողության ինչ-որ պատմության մասին է խոսվում, աշխարհից եւ անգամ հարազատ ՀՀՇ-ից նեղացած Կարապետ Ռուբինյանի կարծիքն էլ դժվար թե հետաքրքիր լինի: Միակ հայտնին մեջները Եղիշե Պետրոսյանն է, այն էլ մարդիկ նրան գիտեն որպես երգիչ եւ բացարձակապես չեն հետաքրքրվում նրա քաղաքական հայացքներով:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА