ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԵՑ ՏԻԳՐԱՆ ՔԵՈՍԱՅԱՆԻ «ԹԱԿԱՐԴՈՒՄ»

19.01.2018 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
ԻՆՉՊԵՍ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԵՑ ՏԻԳՐԱՆ ՔԵՈՍԱՅԱՆԻ «ԹԱԿԱՐԴՈՒՄ»

Հաստատված փաստ է՝ ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերը տարբեր երկրներում բարձր ու կարեւոր պաշտոններ են զբաղեցնում կամ ազդեցիկ մարդիկ են, այդ թվում` քիչ չեն նաեւ հայուհիները: Ռուսաստանի ամենաազդեցիկ կանանց ԹՈՓ-20-յակում մշտապես կայուն կերպով իր դիրքերը պահպանած հայուհուն՝ «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր, 2010-2012 թթ. Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի երկրորդ կազմի անդամ, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ, 2012 թ. հունվար-մարտ ամիսներին նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում գործող «Ազգային շտաբի» անդամ», հայտնի լրագրող ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ Ռուսաստանում հաճախ են «պետության խոսափող» անվանում: Ռուսաստանում այս ազդեցիկ հայուհին տարված լինելով իր լրագրողական գործունեությամբ` զրույցներից մեկում խոստովանել է, որ մինչեւ 30 տարեկան լսել անգամ չի ցանկացել ամուսնության մասին, նա հաճախ է իր ծնողներին ասել, որ ոչ մի դեպքում չի ամուսնանալու: Նույնիսկ սիրավեպերի ժամանակ Մարգարիտան ասում է, որ միանգամից երկրպագուներին ասել է, որ լուրջ մտադրություններ չունենան՝ ինքը ժամանակ չունի:

«Որեւէ իրավունքի իրացում չպետք է ոտնահարի այլոց իրավունքները». Օլիմպիական չեմպիոնների կոչը

«ԱՅԴՊԵՍ ԻՄԱՑԱ, ՈՐ ՏԻԳՐԱՆ ՔԵՈՍԱՅԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ԻՄ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ»

Փաստորեն, ազդեցիկ հայուհու մտադրությունները կոտրել հաջողվել է միայն հային՝ կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանին: Մարգարիտան իր հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես հայտնվեց Տիգրանի «թակարդում»: «Մի անգամ Ֆեյսբուքում նամակ ստացա. «Բարեւ Ձեզ Մարգարիտա, ես Տիգրան Քեոսայանն եմ, վաղուց եմ Ձեզ համակրում` որպես ժուռնալիստ եւ հայրենակից: Մեքենայով սլանալիս լսեցի, թե ինչպես են ռադիոյով Ձեզ թունավորում, չդիմացա, որոշեցի աջակցել եւ գրել Ձեզ, որ հիշում եմ Բեսլանի Ձեր ռեպորտաժները...»: Ահա, այսպես ես իմացա, որ առաջինը, ինչ-որ տեղ թունավորում են ինձ, երկրորդը՝ նույն ինքը` Տիգրան Քեոսյանը, հետաքրքրված է իմ ճակատագրով: Սկզբում չհավատացի, որ դա իրականում Քեոսայանն է, այսօր քիչ չեն կեղծ էջերը սոցցանցում, այլապես մտածում էի, ինչո՞ւ պիտի ինձ գրեր հայտնի կինոռեժիսորը: Մենք ծանոթ չէինք,  ֆիլմերում, ես չեմ նկարահանվում, ինքս ֆիլմեր չեմ նկարահանում, նրան տեսել եմ հեռուստացույցով, խոհանոցային շոուում, երբ նա պատրաստում էր պոմիդորով ձվածեղ... Մի խոսքով, պարզվեց, որ Քեոսայանը կեղծ էջ չէր, ես նրան պատասխանեցի,  հեռախոսահամարներով փոխանակվեցինք, հանդիպեցինք, ճաշեցինք, ու այնքան համեղ էր, որ կրկին հանդիպեցինք ճաշելու,  նույնիսկ՝ ընթրեցինք, որի ընթացքում սահուն անցանք ընդհանուր թեմաների, հետաքրքրությունների, ընկերների մասին, հետո՝ ինչ-որ նախագծերի շուրջ... Ինչպես հաճախ է լինում, անսպասելի՝ հանկարծ պարզվեց, որ ընկերն առանց ընկերոջ չի կարող ապրել... Մի խոսքով, իմ կյանքում հրաշալի բաները բառացիորեն ընկնում են երկնքից... »:

Տիգրանակերտի թանգարանն այցելուների պակաս չունի

«ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԻՆՔ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ, ԵՐԲ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵԾԱՆԱՆ»

Այնուամենայնիվ, Մարգարիտան եւ Տիգրանը գուցե կատակով, բայց վճռել են մի օր օրինականացնել իրենց հարաբերությունները. «Ի դեպ, իմ տղամարդկային համառ բնավորությամբ այդքան էլ չեմ հասկանում աղջկական պատմությունները սպիտակ զգեստի եւ քողի մասին: Վերջերս այդ թեմայի շուրջ տանը կատակում էինք, արդյունքում որոշում կայացրինք ամուսնանալ, երբ երեխաները մեծանան: Որպեսզի բոլորս միասին հավաքվենք սեղանի շուրջ, տնական խաղողի գինի խմենք, որն իմ պապիկն է աճեցրել, եւ տոլմա ճաշակենք սկեսուրիս բաղադրատոմսով, որպեսզի հետագայում երեխաներն ասեն. «Ապրեք դուք, որ ամուսնության որոշում եք կայացրել»:

«ՏԻԳՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՇՓՎԵԼ ԻՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ...»

«Ծնողներս զտարյուն հայ են՝ բայց այս դեպքում, այսպես ասած՝ լրիվ ռուսական ընտանիք ենք: Հայրս ծնվել եւ մեծացել է Սվերդլովսկում, հետո նրա ծնողները տեղափոխվել են Կրասնոդար: Մայրս՝ Սոչիում: Ծնողներս խոսում են հայերեն, բայց տարբեր բարբառներով, դրանք գրեթե տարբեր լեզուներ են: Տիգրանը չի կարողանում շփվել իմ հարազատների հետ, չի հասկանում նրանց, թեպետ լավ է տիրապետում հայերենին: Իսկ ես ընդհանրապես հայերեն չեմ խոսում»,- ափսոսանքով շեշտում է Մարգարիտան:

«ԻՆՔՍ ՉԳԻՏԵՄ ՀԱՅԵՐԵՆ ՈՒ ՇԱՏ ԵՄ ՑԱՎՈՒՄ»

Հայտնի ամուսինները՝ Մարգարիտան եւ Տիգրանը համատեղ կյանքից ունեն մեկ դուստր եւ որդի: Մարգարիտան խոստանում է զավակներին հայեցի ու լավ մարդ դաստիարակել. «Ամեն ինչ կանեմ երեխաներիս լավ մարդ դաստիարակելու համար: Առաջին հերթին կաշխատեմ նրանց հայերեն սովորեցնել, եթե մանկության ընթացքում լեզուն չսովորես, ապա այն երբեք մայրենի չի դառնա: Ինքս չգիտեմ հայերեն ու շատ եմ ցավում: Լինում են իրավիճակներ, երբ ինձ անհարմար եմ զգում, երբ հայերի շրջանում չեմ կարողանում մասնակցել զրույցին, քանի որ չեմ հասկանում, թե ինչի մասին են նրանք խոսում:  Երեխաներս խոսում են 5 լեզվով՝ ռուսերեն, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ չիներեն, նրանց համար կրկնուսույց եմ վարձել, շաբաթը երկու անգամ նրանց  հետ պարապում են: Երեխաների համար դա պարզապես խաղ է, նրանք նույնիսկ չգիտեն որ կրթվում են՝ գրքեր են կարդում, հեքիաթներ են պատմում, նրանք զրուցում են, երգեր են երգում, մուլտֆիլմեր են նայում, պարզապես դա տեղի է ունենում տարբեր լեզուներով»:

Ադրբեջանի թեթեւ ձեռքով Արցախի մշակույթի վերաբերյալ զեկույցը հանվել է (Տեսանյութ)

«ԴԺՎԱՐ Է ՏԱՐԲԵՐԱԿԵԼ, ԹԵ ԻՄ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՐ ՄԱՍՆ Է ՀԱՅԿԱԿԱՆ, ՈՐԸ՝ ՌՈՒՍԱԿԱՆ»

Թեպետ զտարյուն հայ լինելուն, Մարգարիտան ասում է, որ ո՛չ իր ծնողները, եւ ո՛չ էլ ինքը երբեք չեն ապրել Հայաստանում. «Տիգրանի հետ հանդիպումից առաջ Հայաստանում եղել եմ մի անգամ՝ երկօրյա գործուղումով, ՌԴ նախագահական կազմի հետ: Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, ու ինձ համար դժվար է աշխարհաքաղաքական տեսանկյունից դատողություններ անել ու խոսել Հայաստանի անունից՝ որպես պետության: Սակայն ես հայ եմ, իմ մեջ հայի արյուն է: Ես կարող եմ խոսել ժողովրդի անունից: Հայուհի եմ, սակայն առաջին հերթին՝ Ռուսաստանի քաղաքացի եմ, եւ այսօր դժվար է տարբերակել, թե իմ արժեհամակարգի որ մասն է հայկական, իսկ որը՝ ռուսական կամ համամարդկային: Ես երբեւէ չեմ խորհել այդ մասին: Ու երբեւէ չեմ մտածել այն մասին, թե ինչպես Ռուսաստանում կարող են մեկնաբանել իմ այս կամ այն քայլը՝ ելնելով իմ ազգային պատկանելությունից: Այս առումով ժամանակակից մարդ եմ: Ինքս մարդկանց չեմ դիտարկում իրենց ազգային պատկանելության տեսանկյունից ու այլոց խորհուրդ չեմ տալիս այդպես անել: Ամեն դեպքում, երբ դադարեմ շատ աշխատել, կուզենայի ինքս ինձ համար մի ճամփորդություն կազմակերպել դեպի Հայաստան, որպեսզի ավելի լավ ճանաչեմ ու զգամ այն»:

«ՈՂՋ ԳԻՇԵՐ ՄԱՅՐԻԿԻՍ ՈՒ ՍԿԵՍՐՈՋՍ ՀԵՏ ԽԱՇ ԵՆՔ ԵՓՈՒՄ»

Էլ ինչ հայուհի, երբ խոհանոցում հայկական ուտեստներ չպատրաստի, այդ հարցում Մարգարիտան կարծես թե հետ չի մնում. «Ի դեպ, ամեն տարի հունվարի 1-ին մեզ մոտ միշտ «խաշ ուտելու բաց դռների օր» է հայտարարվում: Ողջ գիշեր մայրիկիս ու սկեսրոջս հետ եփում ենք հայկական հայտնի ճաշատեսակը՝ տավարի տոտիկներից: Անկեղծ ասած, մեծ հաշվով խաշը եփվում է ինքն իրեն, բայց մենք ժամանակ առ ժամանակ հետեւում ենք գործընթացին: Բոլոր ընկերները գիտեն, որ կարող են սկսած ժամը 1-ից, առանց հատուկ հրավերքի, գալ մեր տուն: Այնուամենայնիվ, կարող եմ հիանալի խաշլամա եփել, արժանի խաղալ նարդի ու հանգիստ պարել հայկական երաժշտության տակ:

«Կասանդրա» և «Բլանկոյի այրին» սերիալների աստղ Օսվալդո Ռիոսը հայկական արմատներ ունի

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА