ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա Արմեն Սարգսյանին նախագահի աթոռն առաջարկելու երկրորդ փորձն է»

20.01.2018 00:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սա Արմեն Սարգսյանին նախագահի աթոռն առաջարկելու երկրորդ փորձն է»

«Ո՞վ կմտածեր, որ նախագահի աթոռին բրիտանացի գիտնական կնստեցնեն։ Այո, նա միաժամանակ ֆիզիկոս է, դասախոս, եւ վաղուց արդեն բրիտանացի է», - այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ ԱՐՄԵՆ ԱՂԱՅԱՆԸ, ապա հավելել. «Ի դեպ, ով չգիտի, ասեմ, որ սա Արմեն Սարգսյանին նախագահի աթոռն առաջարկելու երկրորդ փորձն է: Առաջին անգամ առաջարկությունը ավելի լուրջ էր՝ դե այդ աթոռի լիազարություններն էին ավելի լուրջ: 1996-ի ընտրության ժամանակ խայտառակված ԼՏՊ-ն նախապատրաստում էր իր հրաժարականը, քանի որ պատվից ցածր էր համարում Վանոյի ու Վազգենի ձեռքի տակ նախագահ աշխատելը։ Ու որոշեց, որ իրենից հետո նախագահ լինելու ամենահարմար թեկնածուն հենց Արմեն Սարգսյանն է։ Գուցե նույն օթյակից էին, գուցե իրեն հավասար ինտելեկտուալ էր համարում կամ իր նման պրագմատիկ ամեն ինչ հանձնող, չգիտեմ, բայց ինչ֊-որ պատճառով հենց նրան հրավիրեց նախ որոշ ժամանակով վարչապետ, իսկ իր մոտալուտ հրաժարականից հետո՝ նախագահ աշխատելու համար։ Բայց մոռացավ բացատրել նորաթուխ վարչապետին, թե ինչ վիճակի պետություն է նրան փոխանցում ու ով է այդ պետության մեջ Վազգեն սպարապետը»։

ԼՏՊ-ն անարձագանք թողեց Փաշինյանի հրավերը

Քաղաքագետը հիշեցնում է, որ կոնֆլիկտը շատ չուշացավ. «Վազգենը իրեն ենթարկել փորձող «չուժոյ» վարչապետին արագ ուշքի բերեց մի ապտակով: Վազգենին ոչ ոք չէր կարող պաշտոնանկ անել, իսկ ապտակ կերած Արմեն Սարգսյանը այլեւս չէր կարող հավակնել բարձրագույն իշխանության ու հեռացավ Լոնդոն»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА