ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Սեյրանյանը ցավալի լուր է հայտնել

21.01.2018 00:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Սեյրանյանը ցավալի լուր է հայտնել

Չեխիայի Հանրապետությունում եւ Սլովակիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ՏԻԳՐԱՆ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ժամեր առաջ ցավալի լուր է հայտնել՝ մասնավորապես նշելով. «Հրդեհ է բռնկվել Պրահայի կենտրոնում գտնվող Eurostars David հյուրանոցում: Կան զոհեր եւ վիրավորներ: Ժամը՝ 20։00-ի դրությամբ հրդեհը դեռ մարված չէ։ Չեխիայի հրշեջ ծառայության մամլո պատասխանատուների հետ առայժմ չի հաջողվել կապվել, որպեսզի պարզենք, թե արդյոք ՀՀ քաղաքացիներ կան տուժածների թվում: Խնդրում ենք արձագանքել, եթե որեւէ մեկը տեղեկություն ունի այդ հյուրանոցում իրենց մտերիմների հնարավոր գտնվելու մասին»:

Տիգրան Պետրոսյանն Աէրոֆլոտ Օփենում տոնել է 3-րդ հաղթանակը

Ավելի ուշ դեսպանը տեղեկացրել է, որ նախնական տվյալների համաձայն, Պրահայի Eurostars David հյուրանոցի հրդեհից տուժածների շարքերում Հայաստանի քաղաքացիներ չկան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА