ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենդանակերպի նշաններին, ովքեր հրաշալի զուգընկերներ են դառնում

21.01.2018 20:59 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Կենդանակերպի նշաններին, ովքեր հրաշալի զուգընկերներ են դառնում

Կույս և Ցուլ։ Կույսերը հիանում են Ցուլի՝ կյանքի նկատմամբ դրական տրամադրվածությամբ։ Նրանք ուրախ են գտնվել մարդու կողքին, ումով այդքան հիանում են։ Կենդանակերպի այս երկու նշանները հավասարակշռում են իրար, հարաբերությունները դարձնում ներդաշնակ։ Նրանք ուշադիր են միմյանց նկատմամբ, հետաքրքրված մեկը մյուսով։ Կույսերն ու Ցուլերը հասկանում են զուգընկերոջ իդեալներն ու ցանկությունները։ Նրանց ընկերությունն ամուր է, միմյանց հետ կապված են, ինչպես կապված չէ որևէ այլ մեկը։

Կենդանակերպի ամենաբարդ նշանները

Երկվորյակներ և Ջրհոս։ Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները կարող են ռոմանտիկ հարաբերություններ կառուցել։ Նրանք հավասարակշռում են միմյանց։ Երկվորյակները կարող են ոչ վճռական և ցրված լինել, իսկ Ջրհոսը նրանց հակապատկերն է։ Նրանք ունեն միմյանց կարիքը՝ իրար լրացնելու և նպատակներին հասնելու համար։ Երկվորյակներն ուրախություն են բերում հարաբերություններում, իսկ Ջրհոսը ցույց է տալիս նպատակին հասնելու ճանապարհը։ Նրանց կապը շատ ավելի խորն է, քան թվում է առաջին հայացքից։

Աղեղնավոր և Խոյ։ Երբ կենդանակերպի այս երկու նշանների ներկայացուցիչները միավորվում են, կյանքը դառնում է արկածներով լի։ Երկուսն էլ միշտ արկածներ են որոնում, երազկոտ են ու գնահատում են ազատությունը։ Նրանք աջակցում են միմյանց։ Ինտելեկտուալ զարգացման առումով նրանք նման են միմյանց, իրար հասկանում են առանց բառերի և երբեք չեն ձանձրանում միասին՝ աշխատելով որպես մեկ օրգանիզմ։ Անհատական ծրագրեր կազմելու փոխարեն՝ նրանք միավորում են նպատակներն ու ձեռք ձեռքի տված իրականություն դարձնում դրանք։

Խեցգետին և Կշեռք։ Կենդանակերպի այս երկու նշանները հրաշալի զույգ են դառնում։ Խեցգետինը շատ զգացմունքային է, իսկ Կշեռքը՝ հավասարակշռված։ Կշեռքներն ուշադրության կարիք ունեն, իսկ Խեցգետինները երջանիկ են, երբ նվիրում են իրենց սերը։ Երկուսն էլ հեշտությամբ են հարաբերություններ սկսում, խորը զգացմունքներ ունեն, ովքեր հաճույք են ստանում նրանից, որ զուգընկերը հասկանում է իրենց։

Կշեռք և Երկվորյակներ։ Կենդանակերպի այս երկու նշանների միությունը հիմնված է ուժեղ ինտելեկտուալ կապի վրա։ Նրանք սիրում են նոր գիտելիքներ ստանալ։ Նրանք լավ են հասկանում նաև մյուս մարդկանց, ուշադիր են միմյանց նկատմամբ և անհրաժեշտության դեպքում պարտադիր օգնության կհասնեն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА