ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջիգարխանյանի կինը կարող է բանտ նստել

22.01.2018 10:59 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ջիգարխանյանի կինը կարող է բանտ նստել

Հետաքննությունը գաղտնիացրել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի գործը,– Մոսկվայի քաղաքային դատարանում հայտարարել է նրա փաստաբանը։ Այս որոշման պատճառները հայտնի չեն։ «Քննիչը գործին «գաղտնի» կարգավիճակ է տվել, պաշտպաններից ստորագրություն են վերցրել հետաքննության տվյալները չհրապարակելու մասին»,– ասել է փաստաբանը։

Նույնիսկ օրական մեկ շիշ գազավորված ըմպելիքը կարող է անպտղության հանգեցնել

Հիշեցնենք, որ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Նրան մեղադրում են անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեջ։ Հետաքննությունը պարզել է, որ Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան Ջիգարխանյանի անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ է հավաքել և ԶԼՄ–ներում տարածել՝ առանց վերջինիս համաձայնության։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА