ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այլ մոլորակների վրա վիրուսների գոյությունը հնարավոր է․ գիտնականներ

23.01.2018 12:07 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Այլ մոլորակների վրա վիրուսների գոյությունը հնարավոր է․ գիտնականներ

Արեւային համակարգի մյուս մոլորակներում ու էկզոմոլորակներում վիրուսների գոյությունը հավանական է, հավաստիացնում են ԱՄՆ ու Ճապոնիայի աստղակենսաբանները։

Ո՞վ «Եվրատեսիլում» կլինի Հայաստանը ներկայացնող 13-րդ մասնակիցը

Astrobiology ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները գրում են, որ երկրային վերիոնները՝ նուկլեինաթթվից ու սպիտակուցներից բաղկացած վիրուսային մասնիկները, հեշտությամբ կարող են արտանետվել մթնոլորտի սահմաններից դուրս ու հայտնվել այլ տիեզերական մարմինների վրա, օրինակ Երկրի վրա երկնաքարերի ընկելու ժամանակ։ Հայտնի է, որ պոլիովիրուսներն ու բակտերիոֆագերը կարող են գոյատեւել վակուումի ու տիեզերական իոնիզացնող ճառագայթման պայմաններում։ Նման պրոցեսներ, ամենայն հավանականությամբ, տեղի են ունենում նաեւ կյանքի համար պիտանի այլ մոլորակներում։

Ընդ որում ինֆեկցիոն ագենտները էվոլյուցիայի շարժիչներ են, առանց որոնց անհնար է կյանքի բարդ ձեւերի առաջացումը։ Դրա համար էլ գիտնականները համարում են, որ այն մոլորակներում, որտեղ գոյություն ունեն կենսաբանական օրգանիզմներ, վիրուսների առաջացումն անխուսափելի է։

Այլ տիեզերական օբյեկտների վրա վիրուսների առկայությունը գրանցելու միջոցներ չկան՝ դրանց համար ընդհանուր բիոմարկերների բացակայության պատճառով։ Գիտնականները առաջարկում են այդ նպատակների համար գործածել լուսարձակող էլեկտրոնային մանրադիտակներ(TEM), որոնց օգնությամբ կարելի է որոշել վիրիոնների առկայությունն ու դրանց մորֆոլոգիական առանձնահատկությունները։ Միաժամանակ իրենց չափի ու քաշի պատճառով TEM-երը բարդ է տեղադրել տիեզերական սարքերի վրա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА