ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախկին ՀՀՇ-ականը՝ ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության մասին

23.01.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նախկին ՀՀՇ-ականը՝ ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության մասին

Ըստ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ` ՀՀ փոփոխված Սահմանադրությամբ` առաջին անգամ պառլամենտի կողմից ընտրվող նախագահի թեկնածուների առատ խումբ չի եղել: Ավելին՝ իր գնահատմամբ` շատ չեն մարդիկ, ովքեր, գոնե կհամապատասխանեն այդ պաշտոնը կրելու եւ դրան ունակ լինելու հնարավորություններին: Ապա անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրմանը՝ մեզ հետ զրույցում հավելեց. «Իմանալով Հանրապետական կուսակցության ընտրելու հնարավորությունները՝ իրենք վատ լուծում չեն գտել: Մեծամասնություն ունեն իրենք, ու ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը շատ լուրջ հնարավորություն ունի ընտրվելու ՀՀ նախագահ: Նա ունի շատ լուրջ քաղաքական, դիվանագիտական փորձառություն, իսկ բացասական այն եմ համարում, որ որոշ տարիներ չլինելով ՀՀ-ում՝ նա ինչ-որ չափով կտրված է եղել այն իրողություններից ու իրականությունից, որի մեջ մենք ենք ապրում»:

Արմեն Սարգսյանը հանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և ստացավ նրա օրհնությունը

Հիշեցնենք, որ ՀՀՇ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականի նոյեմբերի 4-ին ստորագրել է երկու հրամանագիր, որով, նախ` Հրանտ Բագրատյանին, իր դիմումի համաձայն, ազատեց վարչապետի պաշտոնից, ապա վարչապետ նշանակեց Արմեն Սարգսյանին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА