ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

23.01.2018 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Պարզվում է, որ իր ոչ այդքան բազմամարդ հակաթանկացումային երթից հետո «Ելքը» բավականին հուսահատված է, եւ դա արտահայտվեց նրանում, թե ինչ են պատրաստվում ներկայացնել ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, երբ հանդիպեն. «Մենք նրան կներկայացնենք Հայաստանում տիրող իրավիճակը: Եթե այդքանից հետո էլ նա ցանկանա դառնալ Հայաստանի նախագահ, չեմ պատկերացնում, ոչինչ անել չենք կարող»,- հայտարարեց ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ: Բայց շարունակությունը ոչ միայն զարմանալի էր, այլեւ` ցնցող. պատգամավորը հայտարարեց, որ եթե ՀՀԿ թեկնածուն անմրցելի է, ապա թող ՀՀԿ-ն «Ելքի» համար հավաքի 18 պակաս ստորագրությունները, որպեսզի Արտակ Զեյնալյանը նույնպես մասնակցի ընտրություններին: Զարմանալի է, այդպիսի բան տեսե՞լ եք, որ ընդդիմության հույսը լինեն իշխանությունները: Երեւի թե, «Ելքը» ՀՀԿ-ին շփոթել է դայակի հետ:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՀՅԴ-ի հույսը, ինչքան էլ զարմանալի լինի, «Ելքն» է, համենայնդեպս, գնաճի դեմ պայքարով: Եթե օրեր առաջ ՀՅԴ-ի վերլուծական կենտրոնի զեկույցում մատնանշված էր բենզինի, գազի ու դիզվառելիքի  գների արհեստական թռիչքը, ապա «Ելքի» երթից հետո ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ եկավ եզրակացության, որ գնաճը սարսափելի չէ. «Մենք ունենք գնաճի դեմ պայքար, որն արտահայտվեց «Ելքի» երթով, եւ տեսաք հասարակության մասնակցությունը, հասարակության աջակցության չափն ու ծավալները»: Իսկ շարունակությունն էլ գովքն էր` առ հայրենի կառավարություն, իբրեւ թե, «կառավարության նման արդյունավետ աշխատանք վերջին 10 տարիներին չենք ունեցել»: Դե ինչ ասես, ՀՅԴ խմբակցության համար ամոթ-աբուռ, սկզբունքայնություն գոյություն չունի՞:

Իսկական ձախորդփանոսություն է ունեցել ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ: Երբ այս կիրակի փորձել էր հատել հայ-վրացական սահմանը,վրաց սահմանապահները նրան հայտնեցին, որ իր մուտքը Վրաստան արգելված է: Ըստ Զարուհի Փոստանջյանի. «Մենք գնում էինք Վրաստանի հայաբնակ Ախալքալակի շրջան` համահայկական ընդվզման քարոզչության շրջանակներում` նպատակ ունենալով կյանքի կոչել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները»: Ու թեեւ տիկնոջը եւ նրա ծիրանաբույր կուսակցությանը խոչընդոտել են վրաց իշխանությունները, նա կատարվածում մեղավոր է հռչակում ՀՀ իշխանություններին: Բայց, խոշոր հաշվով, վրացիները ճիշտ էլ արել են, որ թույլ չէին տվել տիկնոջը մտնել Ջավախք եւ այնտեղ խառնակչական գործողություն անել:

Ռուսաստանի ՍԱՐԱՏՈՎԻ մարզում էլ տեղի ունեցավ զարմանալի, թեեւ ողբերգական իրադարձություն, որն արժանի է, այսպես ասած, Դարվինի մրցանակի: 64-ամյա որսորդը դաշտում ավտոմեքենայի բեռնախցիկից բաց էր թողել իր երկու շներին, հանել հրացանը, խզակոթով այն հենելով գետնին: Բայց հրացանի փողն էլ ուղղված էր նրա փորին, եւ վազվզող շներից մեկը թաթով պատահմամբ դիպչել էր հրացանի ձգանին: Եվ տեղի ունեցավ զարմանալի բան` փաստորեն ստացվում է, որ շունը գնդակահարել է իր տիրոջը:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА