ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵԼՔԸ» ԿՇԱՐՈՒՆԱԿԻ՞ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ «ԽԱՂԱՐԿԵԼ»

23.01.2018 22:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԵԼՔԸ» ԿՇԱՐՈՒՆԱԿԻ՞ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ «ԽԱՂԱՐԿԵԼ»

Արդեն հայտնի է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածուի անունը: Այժմ հետարքրքրող հարցերից մեկն էլ այն է, թե արդյո՞ք ԱԺ խմբակցությունները կսատարեն ՀՀԿ-ի ներկայացրած թեկնածուին:

«Զեյնալյանը հրաշալի մարդ է, բայց ինձ համար նախընտրելի թեկնածուն Արմեն Սարգսյանն է».Գ. Իսագուլյան

Նշենք, որ «Ծառուկյան դաշինքի» ղեկավարը վերջերս լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ կսատարեն Հանրապետական կուսակցության թեկնածուին: Իսկ ԱԺ «Ելք» դաշինքը դեռեւս հարցը չի քննարկել, այս մասին մեզ հետ զրույցում նշեց դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը. «Այդ հարցը դաշինքը դեռեւս չի քննարկել, սակայն ինձ համար,  նախագահի թեկնածու իմ ընկեր Արտակ Զեյնալյանն է»,- փաստեց Ա. Սարգսյանը: Ի դեպ, Արամ Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը օրերս հերքել է շրջանառվող այն լուրերը, ըստ որի` նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը եւ սպարապետ Վազգեն Սարգսյանը կոնֆլիկտներ են ունեցել,  որի արդյունքում էլ Ա. Սարգսյանն արժանացել է սպարապետի ապտակին:

Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալուց: Հավելենք, որ «Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ փաստեց, եթե նույնիսկ դեմ լինեն ՀՀԿ-ի թեկնածուին, ապա հարցն անպայման կքննարկեն, որպեսզի հիմնավորեն, թե ինչու են դեմ իշխող կուսակցության կողմից առաջադրված թեկնածուին: Ըստ էության, ելքականները կտրուկ եւ հստակ դեմ չեն արտահայտվում ՀՀԿ-ի թեկնածուին: Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության կողմից, որպես նախագահի թեկնածու, առաջադրվել է նույն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, սակայն նրա թեկնածությունը հաստատելու համար այս պահին դեռեւս չկան բավարար ստորագրություններ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА