ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՙԿՈՏՐԵԼ ԵՆ ԸՆԿԵՐՈՒՀՈՒ ՏԱՆ ԴՈՒՌԸ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ՚

23.01.2018 23:00 ՔՐԵԱԿԱՆ
ՙԿՈՏՐԵԼ ԵՆ ԸՆԿԵՐՈՒՀՈՒ ՏԱՆ ԴՈՒՌԸ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ՚

Հայտնի է, որ նախօրեին սպանություն պատվիրելու եւ հանցավոր խմբավորում ստեղծելու մեղադրանքով կալանավորվել է ալավերդցի քրեական հեղինակություն, մի շարք աղմկահարույց դեպքերով հայտնի Վահագն Աբգարյանը: Նկատենք, որ Վ.Աբգարյանը նախորդ տարվա սեպտեմբերին Երեւանում մահափորձի էր ենթարկվել: Ու կային խոսակցություններ, որ նա պատրաստվում է վրեժխնդիր լինել իր դեմ մահափորձ իրականացնողներից, ինչը, սակայն, նրա կալանավորմամբ ժամանակին կանխվեց: Բայց ահա՝ ո՛չ Աբգարյանի փաստաբանները, ոչ էլ սպանված Փիրուզյանի փաստաբանները այս փուլում չեն ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ` պատճառաբանելով, որ չեն ցանկանում խանգարել նախաքննությանը:

Ախուրյանն անցած թուրք ձկնորսը ձերբակալվել է Հայաստանի սահմանապահների կողմից

Իսկ Ալավերդու մեր աղբյուրները նշում են, որ Վահագի ձերբակալումը, ապա՝ կալանավորումը շոկի մեջ է գցել բոլորին եւ, մասնավորապես, նրա շրջապատին: «Շոկի մեջ են հիմա Վահագի հարազատներն ու բարեկամները, որովհետեւ ասում են, թե ինքը շատ լավ կապեր ուներ բարձրաստիճան ինչ-ինչ պաշտոնյաների հետ, ու իրեն ապահովագրել էր: Ու հիմա ձերբակալությունը ոնց որ սառը ցնցուղ լիներ: Բոլորը վախեցած են, չգիտեն` ինչ է լինելու: Դե, Վահագի հեղինակությունը շատ մեծ էր, ու հիմա էսպիսի շրջադարձ...»:

Մեր աղբյուրի փոխանցմամբ. «Ալավերդիում շրջանառվող լուրերի համաձայն` Վահագին ձերբակալել են ընկերուհու տանը, ավելի ստույգ՝ կոտրել են ընկերուհու տան դուռը եւ այդ կերպ հայտնաբերել քրեական հեղինակությանը»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА