ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սահմանապահ Բերդավանը՝ շախմատային կենտրոն

24.01.2018 01:55 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Սահմանապահ Բերդավանը՝ շախմատային կենտրոն

Բերդավանցիներն առաջնորդվելով  լեգենդար լեհական եւ ֆրանսիական շախմատի գրոսմայստեր Սավիելլի Տարտակովերի նշանավոր խոսքերով՝ առ այն, որ շախմատը սիրո, երաժշտության պես մարդկանց կարող է երջանկություն պարգեւել, որոշել են վերականգնել Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան համայնքի երբեմնի շախմատային կենտրոն համարվող համբավը։ Ավելին՝ մեկնարկն արդեն տրված է: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ համայնքի վարչական ղեկավար ՍՄԲԱՏ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆԻՑ, որը մասնավորապես նշեց. «1-3-րդ դասարանների բոլոր այն երեխաները, որոնք ցանկանում են մասնակիցը դառնալ շախմատային ինտելեկտուալ այս քայլարշավին, կարող են այցելել Բերդավանի Մշակույթի կենտրոն հունվարի 27-ին՝ ժամը՝ 15։00-ին: Նշեմ նաեւ, որ պարապմունքները կանցկացնի տարածաշրջանի լավագույն շախմատիստներից Արման Չիլինգարյանը»:

«Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է»

Ի դեպ, ինչպես մյուս միջոցառումները, Հայոց բանակի տոնը Բերդավանում պատրաստվում են տոնել մեծ շուքով, որի վերաբերյալ Ս. Մուղդուսյանի հետ «Իրավունքի» ունեցած հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА