ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՐԱԿԱՆ ԵՎ ՎԻՐՏՈՒԱԼ ՔԱՅԼԵՐ ԴՐՍՈՒՄ ԵՎ ՆԵՐՍՈՒՄ

24.01.2018 19:15 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՐԱԿԱՆ ԵՎ ՎԻՐՏՈՒԱԼ ՔԱՅԼԵՐ ԴՐՍՈՒՄ ԵՎ ՆԵՐՍՈՒՄ

Լրատվական դաշտի թեմաները բավականին ստանդարտ են` գնաճի խորհրդարանական լսումները, ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ կապված այս կամ այն հետաքրքիր մանրամասը, եւ, իհարկե, Սերժ Սարգսյանի այցը Փարիզ եւ Կարեն Կարապետյանինը` Դավոս: Այ, այս երկու այցերի կապակցությամբ նաեւ «աղ ու բիբար» հայտնվեց` նախագահի եւ վարչապետի օգտագործած օդանավերի ներքին ինտերիերների համեմատությունը, ու նաեւ քննարկում, թե որն է ավելի ճոխ: Դատելով լուսանկարներից` վարչապետի վարձած մասնավոր օդանավը ավելի շքեղ է կահավորված, դե, իսկ նախագահականը պարզապես թռչող աշխատասենյակ է:

ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞ՒՐ ԷԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԼԱՍ ՎԵԳԱՍԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ

 

«ԳՐԵԹԵ ՄՈՌԱՑՎԱԾ» ԵԽԽՎ

Մինչդեռ Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի պաշտոնական ժամանակացույցով այսօր` հունվարի 24-ին, նախատեսված է, որ ԵԽԽՎ ամբիոնից ՀՀ նախագահը 20 րոպեանոց ելույթ պետք է ունենա եւ 40 րոպե պատասխանի հարցերին, բայց լրատվական դաշտը, կարծես թե, մոռացած լինի այդ մասին: Իսկ թե ինչի շուրջ Սերժ Սարգսյանը ենթադրաբար կարտահայտվի Ստրասբուրգում` կարելի է դատել նրա փարիզյան խոսքից, մասնավորապես. «Իհարկե, մեր քննարկման կարեւոր թեմաներից էր 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դա իսկապես հավակնոտ, ուղենշային փաստաթուղթ է, որի կայացման հարցում մեծ է Ֆրանսիայի դերակատարումը: Մեկ անգամ եւս երախտագիտություն հայտնեցի Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ողջ գործընթացում Հայաստանի կողքին լինելու համար: Ֆրանսիայի շարունակական աջակցությունն այս ուղղությամբ Հայաստանի համար իսկապես կարեւոր է: Սա համաձայնագիր է, որ նոր հորիզոններ է բացում նաեւ երկկողմ հարաբերությունների համար»: Ի դեպ, ՀՀ-ԵՄ համաձայնագրին ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձ է կատարել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը. «Տարբեր ինտեգրացիոն կառույցների միջեւ համագործակցությունը կարող է մեծապես նպաստել ընդհանուր տարածության ձեւավորմանը` առանց բաժանարար գծերի: Մեր ամուր դիրքորոշումն այն է, որ մեկ ինտեգրացիոն համայնքում մասնակցությունը չի սահմանափակում այլ կառույցների հետ համագործակցության հնարավորությունը: Սա Եվրասիական տնտեսական միությունում մասնակցության եւ Եվրամիության հետ մեր համագործակցության մեր բանաձեւն է»:

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՆՈՐԻՑ ՓՈՐՁՈՒՄ Է «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Վերջին անգամ ԵԽԽՎ ամբիոնից Սերժ Սարգսյանը ելույթ էր ունեցել 2013-ին, եւ այն ժամանակ ճղճղան Զարուհի Փոստանջյանը շատ տգեղ, գրեթե խուլիգանական բան էր իրեն թույլ տվել այդ դահլիճում: Այս անգամ, իհարկե, մեր ընդդիմությունը ընդդիմություն չէր լինի, եթե նույն ամբիոնից «չբողոքվեր»:

Ու Էդմոն Մարուքյանը որոշեց եվրոպացիներին պատմել իր դարդերն առ այն, թե տեսեք-տեսեք` Երեւանի ավագանու ընտրություններին աղբամաններից այսինչն ու այնինչն ենք գտել: Սակայն մի պահ վերադառնանք Փարիզ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ Արցախի հայության պայքարը չի կարող չպսակվել հաջողությամբ: Անդրադարձ կատարվեց նաեւ հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի համաժողովին: Ֆրանկոֆոնիային անդրադարձավ նաեւ Ֆրանսիայի նախագահը, ով հաստատեց, որ հոկտեմբերին ժամանելու է Հայաստան, միաժամանակ շեշտելով. «Այս բարդ տարածաշրջանում Ֆրանսիան ձեր կողքին կլինի եւ կօժանդակի, որպեսզի շարժվեք առաջ: 2018 թվականը շատ կարեւոր է Հայաստանի համար»: Իսկ մայիսի 28-ի տոնակատարություններին Ֆրանսիան ներկայացնելու է արտգործնախարարը:

 

ԻՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՎ ԿԵՂԾ ԽԱՂԵՐ ԳՆԱՃԻ ՇՈՒՐՋ

Իսկ մեզանում ԱԺ-ում ծավալվել են գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներ` ի կատարումն ՀՀ նախագահի հանձնարարականի: Բնականաբար, դահլիճում կային եւ իրական հարցադրում անողներ, եւ պոպուլիստական թատրոն սարքողներ, այնպես որ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անգամ արձանագրեց, թե լսումները տապալելու փորձ է տեսնում: Դե, պոպուլիզմի փայ-բաժինը, իհարկե, «Ելքին» է պատկանում, ինչ-որ չափով էլ` Ծառուկյան խմբակցությանը: Իսկ նույն այդ լսումների վերաբերյալ շատ կեղտոտ քարոզչական հարձակում գործեց քաղաքական դիակի` ՀԱԿ-ի քարոզչամեքենան: Նրա ներկայացուցիչներից մեկը հասավ անգամ այն պնդմանը, իբր դա ամբողջովին կեղծ օրակարգ է, իբր ՀՀԿ-ն ու «Ելքը» միասին միտինգ են անում, եւ այլն, եւ այլն: Դե, ՀԱԿ-ն էլ պատրաստվում է Արցախյան շարժման 30-ամյակին` փետրվարի 20-ին, ամեն ինչ ՀԱԿմեջ անել զազրելի պացիֆիստական միջոցառումներով` մեզ միայն «խաղաղության երթերն» էին պակաս: Երեւի թե, դրսերում գտնվել է ինչ-որ պատվիրատու, ով վուդու-մոգերի նմանությամբ, որպես զոմբի, «վերակենդանացնում» է քաղաքական դիակ ՀԱԿ-ին` ԼՏՊ-ով հանդերձ...

ԹՈՒՐՔԻԱՆ, ԹԵՐԵՎՍ, ԿՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԵՐ ԿԱՏԱՐԵԼ

Բայց դա ամենեւին էլ միակ պատվիրողի խաղը չէ: Միաժամանակ իշխանական կուլիսներում շշուկներ կան, որ բավականին մոտիկ է այն պահը, երբ դրսի փողերով սեփական հանրության դեմ տեղեկատվական պատերազմ մղող վարձկանները բավականին խիստ պատժվելու են...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА