ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

24.01.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, թանկացումների թեմայով ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ  համար իսկական աստեղային ժամ էր: Դրա դեմ սակավամարդ երթի ժամանակ նա հայտարարեց. «Էսօր շատերը մեզ քննադատում են, ասում են` թանկացումների դեմ եք պայքարում, փոխանակ թանկացնողների դեմ պայքարեք: Ուրեմն` մենք պայքարել ենք, պայքարում ենք ու կպայքարենք թանկացնողների դեմ»: Ընթերող, որեւէ բան հասկացա՞ր նրա ասածից: Մի էլ փորձիր, քանզի այդ փորձերի հետեւանքով ուղեղը կարող է պարզապես կախվել: Հա, մեկ էլ մի զարմանալի բան ասեմ, բայց հանկարծ Նիկոլին փոխանցող չլինի: Երթը սակավամարդ էր այն պատճառով, քանզի համացանցով ուղիղ հեռարձակում ապահովողների ռեկորդային քանակ կար: Դե ասացեք խնդրեմ, եթե մարդիկ նույն թամաշան կարող են անել` հարմարավետ տեղավորվելով համակարգչի մոտ, էլ ինչո՞ւ իրենց նեղություն տան հասնեն Հյուսիսային պողոտա:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, նույն լրատվամիջոցները ԵԽԽՎ նստաշրջանի առնչությամբ թմբկահարեցին Նիկոլի սիրած թեման, որը հնչեցրել է Էդմոն Մարուքյանը` թե «ելքիստներով» մայրաքաղաքային ընտրությունների ժամանակ ինչ են գտել աղբարկղում: Բայց զարմանալիորեն մեր գործընկերներն աչքաթող արեցին այն, ինչը «զիբիլիքսից» հազարապատիկ կարեւոր է` որ ընդունվեց ԲԱՆԱՁԵՎ ազգային փոքրամասնությունների լեզուների պաշտպանության մասին եւ սահմանվեց. «Լեզվական բազմազանությունը մաս է կազմում Եվրոպայի ընդհանուր մշակութային ժառանգության: Փոքրամասնությունների լեզուները պաշտպանելն ու զարգացնելը, անշուշտ, եվրոպական ֆունդամենտալ արժեք է»: Այդ բանաձեւը օգուտ կարող է տալ, մասնավորապես, Ջավախքում, բայց դրանով հո «զիբիլիքսային» սկանդալ չես սարքի:

Հերթական անգամ բոլոր նորմալ հայերի զարմանքն ու զայրույթը հարուցեց դավաճան թուրքալեզ տերտեր ԱՐԱՄ ԱԹԵՇՅԱՆԸ: Նա ոչ ավել-ոչ պակաս ողջունեց թուրքական բանակի ներխուժումը Սիրիա եւ աղոթում է թուրք ասկյարների հաջողության եւ հաղթանակի համար: Ամբողջ գարշանքը այդ ոչնչության հանդեպ հնարավոր չէ տեղավորել տպագիր բառապաշարի շրջանակներում, բայց էականը հետեւյալն է` արդյո՞ք առավել քան մեկ դար առաջ բազում արամաթեշյանների հսկայական ներդրումը չկա եւ Հայոց ցեղասպանությունում:

Ամբողջ աշխարհը ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆԻՆ ճանաչում է որպես հանճարեղ եւ մարդասիրական արժեքներով առաջնորդվող գիտնականի: Բայց ահա հունվարի 25-ին աճուրդի է դրվելու Էյնշտեյնի նամակը ընկերոջը, եւ այդ նամակը, ինչքան էլ զարմանալի լինի, կարող է գլխիվայր շուռ տալ այդ պատկերացումներն Էյնշտեյնի մասին: Նա իտալացի ինժեներ Միշել Բեսոյին ուղղված  նամակում ակտիվորեն պաշտպանել է ավստրիացի հեղափոխական եւ տեռորիստ Ֆրիդրիխ Ադլերին: Ադլերը գնդակահարել էր Ավստրո-Հունգարիայի նախարար Կարլ ֆոն Շթյուգրկին, եւ դատավարությանը նախորդող նամակում Էյնշտեյնը գրել էր, որ Ադլերը «անձնազոհ, հանգիստ, աշխատասեր, բարեսիրտ, բարեխիղճ, բոլորի կողմից բարձր գնահատված» մարդ է, եւ որ ինքը «անկեղծորեն ցանկանում է միջնորդել նրա համար»: Դե, օրինակ, ինչպես մենք կվերաբերվեինք որեւէ գիտնականի, ով, ասենք, պաշտպաներ Նաիրի Հունանյանին...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА