ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

24.01.2018 23:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ШИРОКО ШАГАЕТ АЗЕРБАЙДЖАН!

– Մեր անօդաչու սարքերը լավագույնն են աշխարհում` էժան եւ որակով:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գայլին եւ ֆուտբոլիստին ոտքերն են կերակրում, բայց ֆուտբոլիստին` երբեմն նաեւ գլուխը:

 

ԵԱՀԿ ԱՄՆ ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ՊԵՆԴՅՈՒ ՇՈՖԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԼՂՀ խնդրին այնքան է լուրջ է սկսել վերաբերվել, որ իր անձնական շոֆերին գործուղել է Մինսկի խումբ, որ այնտեղ «ռուլիտ» անի:

 

ԹԱՆԿԱՑՄԱՆ ԽԵՐԸ (ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ «ԱՐՍԵՆԱԼԻ» ՀԵՏ ՆԱԽԿԻՆ ԱԿՈՒՄԲԻՑ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՏՄՊՊՀ-ից հայտնում են` այնպես չի, որ ժողովուրդը թանկացումներից միայն տխրում է, այ, օրինակ Հենրիխ Մխիթարյանի թանկացմամբ ուրախացել է:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԿՀՎ-Ի ՂԵԿԱՎԱՐԻ` «ԿՈՐԵԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍԻՑ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ԱՄՆ-ԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ամերիկային վախեցրա, բայց մի՛ խփիր…

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍԸ

Կառավարության ախորժակը թանկացումից ա բացվում:

 

ՌԵՏՐՈ (ՎԱՐՉԱՊԵՏԸ` ՈՒՐԻՇԻ ՕԴԱՆԱՎՈՎ ԴԱՎՈՍ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Помню как сейчас: лечу я по небу. Лечу это я, лечу...

 

ՌԵՏՐՈ (ԳԱԼՈՒՍՏ ԳՐԻԳՈՐԻՉԸ ԻՐ` «ԵՍ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՄ ԱՊՐԵԼ ՍՈՎԵՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ` ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ ԱՇԽԱՏԱԾ ԺԱՄԱՆԱԿ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գնացեք Սովետմիություն եւ հարցրեք, ով էր Գալուստ Գրիգորիչը  անկախանալուց առաջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА