ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նայում եմ դստերս, հասկանում, որ միշտ իր մասին եմ երազել. ՍԵՐԵՆԱ ՈՒԻԼՅԱՄՍ

25.01.2018 17:52 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Նայում եմ դստերս, հասկանում, որ միշտ իր մասին եմ երազել. ՍԵՐԵՆԱ ՈՒԻԼՅԱՄՍ

Ամերիկյան Vogue հեղինակավոր ամսագրի փետրվարյան համարի շապիկին այս անգամ աշխարհահռչակ թենիսիստուհի, մեր հայրենակից Ալեքսիս Օհանյանի կին Սերենա Ուիլյամսն է։

4 կարծրատիպ տղամարդկանց մասին, որոնց պետք է դադարել հավատալ

Ամսագրին տված հարցազրույցում Սերենան անկեղծորեն պատմել է ընտանիքի, վախերի եւ իհարկե մեծ սպորտ վերադառնալու մասին։

Սերենան խոստովանել է, որ վախեցել է գլուխ չհանել մոր դերում եւ իրենց երեխայի ծննդի առաջին երկու ամիսները ծանր է տարել. «Ես շատ էի հոգնում, էմոցիաներս ինձ խեղդում էին։ Ես նեղանում էի, տխրում, լաց լինում։ Ամեն անգամ, երբ լսում էի, թե ինչպես է գոռում մեր դուստրը, հուսահատության էի մատնվում»,- պատմել է նա։

Իրավիճակը բարդացել է առողջական խնդիրների պատճառով։ Բացի այն, որ նա ծննդաբերել է անհապաղ կեսարյան հատման միջոցով, միանգամից մի քանի վիրահատության է ենթարկվել:

Ծննդաբերությունից հետո մարզուհու մոտ թոքային իմմոբիզմ է սկսվել, ինչի հետեւանքով վիրահատական միջամտություն է պահանջվել: Սերենան հիվանդանոցում է անցկացրել ուղիղ 6 շաբաթ: Բարեբախտաբար, դրանից հետո նա սկսել է կազդուրվել եւ ոչինչ չի խանգարել, որպեսզի պատրաստվի իր եւ Ալեքսիս Օհանյանի հարսանիքին:

Սերենան պատրաստվում է թենիս վերադառնալ մարտին՝ մասնակցելու Indian Wells Masters մրցաշարին։ Մինչ այդ նա կենտրոնացած է ընտանիքի վրա։ «Երբ նայում եմ դստերս, հասկանում եմ, որ միշտ երազել եմ իր մասին՝ վաղ մանկությունից, երբ տիկնիկ էի խաղում, ես պաշտում էի տիկնիկները»,- անկեղծացել է նա։

Ինչ վերաբերվում է իրենց դստերը՝ Ալեքսիս Օլիմպին, ապա նա արդեն մեծ աստղ է. նա անգամ էջ ունի Instagram-ում, որին հետեւում է 220 հազար մարդ։

«Մեր դուստրն իր անսովոր կյանքն ունի. նա ծնվելու պահից ուշադրության կենտրոնում է, մի քիչ էլ եւ նա ավելի շատ հետեւորդներ կունենա, քան ես»,-ասել է Ալեքսիս Օհանյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА