ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչով կտարբերվի նոր «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթը «Միսս Արմենիայից». ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (PHOTO,VIDEO)

25.01.2018 17:09 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչով կտարբերվի նոր «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթը «Միսս Արմենիայից». ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (PHOTO,VIDEO)

«Հունիսի սկզբին Հայաստանում տեղի կունենա «Միսս Հայուհի»  2018 գեղեցկության մրցույթը»,- Wnews.am-ի  հետ զրույցում ասաց ազգային մրցույթի տնօրեն Գոհար Հարությունյանը: Բացի անվան փոփոխությունից, «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթը կունենա մի շարք փոփոխություններ:

Մանկական մրցույթում վիճում են մեծերը

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գեղեցկության մրցությը կլինի համահայկական, միյան թե այս տարի  Սփյուռքի որոշակի համայնքներում կանցկացվեն համայնքային քասթինգներ, որում հաղթելուց հետո միայն  աղջիկը հնարավորություն կունենա  մասնակցել «Միսս Հայուհուն: «Ի դեպ՝  նախորդ տարի Սփյուռքը ներկայացնող գեղեցկուհիներից մի քանիսն այս տարի  ներգրավված են կազմակերպչական աշխատանքներում»,-նշեց Գոհար Հարությունյանը, սակայն նախորդ տարվա հաղթող «Միսս Արմենիա» 2017   Լիլի Սարգսյանը չի մասնակցի «Միսս Հայուհու» կազմակերպչական աշխատանքներին:

Ինչ վերաբերում է պահանջվող չափանիշներին, ապա այս տարի ևս  էական նշանակություն չի ունենա մասնակից աղջիկների հասակն ու քաշը, նշանակություն կունենա տարիքը՝ մինչև 27 տարեկան:

Արդեն missarmenia.org կայքում  բաց է աղջիկների հայտագրումը: Մրցույթով հետաքրքվող աղջիկների թիվն ըստ Գոհարի այս տարի ավելի շատ է: Դա բացատրվում է նրանով , որ նախորդ տարվա մասնակից աղջիկներից շատերը մրցույթից հետո ստացել են բավականին լուրջ առաջարկներ մոդելային և հեռուստատեսային ոլորտում:

Ինչ վրաբերում է միջազգային մրցույթներին. Գոհար Հարությունյանը նշեց. «Արդեն դիմում ենք ներկայացրել «Միսս Տիեզերք»  մրցույթին, սպասում ենք նրանց արձագանքին» :

Մրցույթի մասին ավելի մանրամասն առաջարկում ենք ծանոթանալ տեսանյութում:

 

https://cloud.mail.ru/public/Lspu/irpD5MLaA

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА