ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

26.01.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Պետռեգիստրից հայտնում են, որ «Ոսկու աշխարհ» կազմակերպության սեփականատերը դիմել է իրենց` այն վերանվանելու «Կանեփի Աշխարհ»:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՆԱՎԸ` ԼԵՌԱՆ ՎՐԱ (ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Հիմա արդեն բրիտանական նավերը կամաց-կամաց բարձրանում են Հայաստանի լեռները:

 

ԳՌԴՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ (ՀՅԴ ՆՈՐ ԳՄ-Ն ԷԼ ԿՈՐՈՇԻ` ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈ՞Ւ ԵՆ ՀՅԴ 3 ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ԱՊԱԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ, ԹԵ՞ ՓՈԽԱՐԻՆՎԵԼՈՒ ԵՆ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐՈՎ` ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կառավարությունից հայտնում են, որ ՀՅԴ նախարարները մյուսներից վատ չեն աշխատում, բայց եթե Հրանտ Մարգարյանը որոշել ա նորից կրակից ԳՄ-ի ձեռքով շագանակներ հանել` դա արդեն ուրիշ հարց ա:

 

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՐԻՆԱՆ (ՀՅԴ-Ն ՍԵԹԵՎԵԹԱՆՔՆԵՐԻ ՄԵՋ Է` ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ)

Ըստ Աղվան Վարդանյանի` քանի որ ՀՅԴ-ն պաշտոնի մեռած ա, դրա համար էլ Արմեն Սարգսյանի հետ պաշտոնական հանդիպումից հետո միայն եզրակացություն կաներ:

 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԱՆԵԾՔԸ (ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԸ ՓՈՂ ՉՈՒՆԻ, ԴԻՄՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ, ՄԱՄՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Համայնքային բյուջեների հույսին մնաս, Մանվել ջան:

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (ՏՄՊՊՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐԱԳԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կարագով բուտերբրոդի` կարագի կողմով դեպի ներքեւ ընկնելու հավանականությունը ուղղակի համամասնական է կարագի թանկացման արժեքի հետ:

 

ԱՖՐԻՆԻ ՔՐԴԵՐԸ` ԹՐԱՄՓԻՆ (ՔՐԴԵՐԻՆ ԶԻՆԵԼՈՒ ԱՄՆ-Ի ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԹՈՒՐՔԻԱՅԻ` ԱՖՐԻՆ ԶԻՆՎԱԾ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ծախեցի՞ր, սողուն…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА