ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե ուզում եք արյուն չլինի, կարգին մարզեք ձեր երեխաներին». Վարդանով

29.01.2018 19:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ
«Եթե ուզում եք արյուն չլինի, կարգին մարզեք ձեր երեխաներին». Վարդանով

Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻ խոսքով, եթե հայը չի ցանկանում սահմանին արյուն թափել, ապա պետք է լավ մարզի ապագա սերունդին. «Եթե ուզում եք արյուն չլինի, կարգին մարզեք ձեր երեխաներին գնանք Բաքուն ոչնչացնենք: Մի խմբավորում էլ մեր մեջքի հետեւից  դնենք, որ թուրքը մեջցքից չխփի: Լավ վարժված բանակով գնանք Բաքուն ոչնչացնենք ու շփոթվենք Թուրքմենիայով, Ուզբեկստանով ներողություն խնդրելով հետ գանք: Զոհեր շատ կունենանք, բայց 100 տարով պատերազմ ու զոհեր չեն լինի, այլ եղանակ չկա: Մենք մտել են պաշտպանական գործողությունների մեջ, ինչն իմ կարծիքով սխալ է, մենք հարձակողական գործողությունների պետք է դիմենք: Որովհետեւ հակառակորդին որքան ծեծես, նա այնքան քո ժայռը տաշելու է, պետք է նրա ակունքները չորացնել, որ ջուր չունենա»,-փաստեց Վովա Վարդանովը: Ըստ նրա, այս ամենն իրականացնելու համար Հայաստանն ունի պոտենցիալ` մարդն է,  որին մարզել է պետք է. «Զինվորը ցանկացած տղամարդն է, տա Աստված օրերից մի օր նաեւ կինը, որը միշտ պետք է պատրաստ լինի»,-հավելեց Վ. Վարդանովը:
Ազատամարտիկ, գնդապետ ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ  ցավով նկատեց, որ հայ ազգը լավագույն զավակներին զոհում է հանուն իր գոյության.«Ազգն իր գոյության համար արյուն է պահանջում»,-շեշտեց գնդապետը:

«Բաքվից եկածներս այդպես էլ չդարձանք մեր հայրենիքի լիիրավ քաղաքացի»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА