ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամեն մի բիզնեսում աշխատած փողը չէ, որ բարոյական է». Վ. Սաֆարյանը ադրբեջանական ապրանքների ներկրման մասին

30.01.2018 12:16 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«Ամեն մի բիզնեսում աշխատած փողը չէ, որ բարոյական է». Վ. Սաֆարյանը ադրբեջանական ապրանքների ներկրման մասին

Նախորդ տարի Հայաստանի սպառողական շուկայում հայտնված ադրբեջանական խնձորի, շոկոլադի պատճառով  մեծ աղմուկ բարձրացավ: Մինչ հասարակությունը կփորձեր մեղավորներ փնտրել, ադրբեջանական խնձորները շատ արագ անհետացան շուկայից եւ աղմուկն ինչպես բարձրացել էր, այնպես էլ շատ արագ լռեց:

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ում ապրանքների դրոշմավորման համաձայնագրի նախագծին

Նշենք, որ Հայաստանը չունի օրենքով ամրագրված որեւէ դրույթ, ըստ որի ադրբեջանական ապրանքների մուտքը Հայաստան արգելվի, եթե տվյալ ապրանքը ներկրված է երրորդ երկրից եւ ունի ուղեցկող փաստաթղթեր, ապա այն շատ հանգիստ կարող է հայտնվել սպառողական շուկայում: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ունի հստակ օրենք, որի համաձայն հայկական արտադրանքի մուտքն իր երկիր խստիվ արգելվում է, այդ թվում` երրորդ երկրից: Չնայած, վերջերս հենց ադրբեջանական լրատվամիջոցներն էլ լուրեր էին տարածել, թե իրենց շուկայում հայկական ապրանք է վաճառվել:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐԱՅՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, փաստեց, որ հարցն անհրաժեշտ է դիտարկել բարոյական հարթությունում, այլ ոչ թե տնտեսական. «Որովհետեւ տնտեսությունը եւ շուկայական մեխանիզմները միշտ ձգտում են ձեռք բերել էժան ապրանքներ, համեմատաբար թանկ վաճառել եւ ունենալ շահույթ: Եթե ադրբեջանական ապրանք ներկրողները կարողանում են այն էժան ձեռք բերել եւ թանկ վաճառել, սա բնորոշ է շուկայական տնտեսությանը, որտեղ չկա պետական մտածողություն եւ կարգավորման մոտեցումներ:Այս իմաստով այն կարծիքին եմ, որ այս առեւտրով զբաղվողներն էլ իրենց մեջ պետք է ունենան որոշակի հայրենասիրական մոտեցումներ ու մղումներ, որովհետեւ եթե հայը գնում է ուրիշի ապրանքը խթանում է նրա տնտեսության զարգացմանը: Եթե այսօր Ադրբեջանը Հայաստանի հակառակորդն է եւ թշնամաբար է տրամադրված մեր երկրի նկատմամբ, ապա նրա ապրանքնք առնելով մենք մեխանիկորեն հզորացնում ենք նրան , որը բարոյական իմաստով սխալ է»,-ընդգծեց Վազգեն Սաֆարյանը: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ տարիներ առաջ ժամանակ Հայաստանում գունավոր մետաղներ էին հավաքում եւ վաճառում Թուրքիային , վերջինս էլ դրանով փամփուշտ էր սարքում եւ վաճառում Ադրբեջանին. «Մարդիկ այս ամենն անելով չեն գիտակցել, որ այն ուղղված է իր ժողովրդի դեմ: Այս իմաստով պետք է լայն քարոզաբացատրական աշխատանքներ իրականացնենք , որ ամեն մի բիզնեսում աշխատած փողը չէ, որ բարոյական է»,-եզրափակեց Վազգեն Սաֆարյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА