ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

30.01.2018 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Տեսեք` ով է հայտնվել ասպարեզում` կայքերից մեկը սադիսդաբար եթեր է տրամադրել ՀԱԿ փոխնախագահ, քաղաքական անհաջողակության խորհրդանիշ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ: Վերջինս էլ, զարմանալիորեն որոշեց ԱԺ-ին վերաբերվել ճիշտ այնպես, ինչպես աղվեսը` դունչը չհասած խաղողին: «Բայց մի վիճակում, երբ հնարավոր չէ իշխանափոխության գործընթաց իրականացնել, նման պայմաններում խորհրդարանում լինելը առանձին վերցրած անիմաստ գործ է: Իհարկե, լավ կլիներ, որ այդ ամբիոնը լիներ, որ մենք օգտագործեինք այդ ամբիոնը, որովհետեւ խորհրդարանում ասված խոսքն ավելի հեշտ է տարածվում: Հիշեցնեմ, որ մինչեւ մեր` խորհրդարանում լինելը, մեր խոսքը լսելի էր... Պետք է ընդունենք, որ դա ավարտվեց, իշխանություններին հաջողվեց, ցավոք, հասնել իրենց նպատակին, Հայաստանում ստեղծել ապատիայի իրավիճակ, երբ խորհրդարանը լրիվ գտնվում է իրենց վերահսկողության տակ` մինչեւ վերջին պատգամավորը, եւ ոչինչ չի կարող վտանգել իշխանության դիրքերը»: Դե ինչ, ընթերցող, թաշկինակդ դեռ չո՞ր է...

ԶԱՐՄԱՆՔ

Եղիշե Չարենցի թանգարանում նախատեսված էր ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, բայց եղավ այն, ինչ եղավ: Նախաձեռնողները հայտարարեցին. «Հարգելի՛ ընթերցողներ, հայցում ենք ձեր ներողամտությունը եւ ցանկանում տեղեկացնել, որ կողմերի (մի կողմից թանգարանի տնօրինության եւ մյուս կողմից` մեր) կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված հնարավոր չէ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում իրականացնել նախապես ծրագրված շնորհանդեսը»: Ու թեեւ հայտնվել էր, որ դա եղել է զուտ տեխնիկական պատճառով, սակայն Սահակաշվիլու սիրահարների մեջ մի վայնասուն է բարձրացել, իբր շնորհանդեսը չի եղել քաղաքական պատճառներով: Մնում է զարմանալ` ի՞նչ քաղաքական պատճառների մասին կարող է խոսք լինել, եթե անգամ սովետական տարիներին Ջոն Կիրակոսյանը անարգել հրատարակում էր մեր ոխերիմ թշնամիների` երիտթուրքերի պարագլուխների գրքերը, որպեսզի ընթերցողը լավ ծանոթ լինի թշնամու գաղափարախոսությանը: Հիմա Սահակաշվիլին ի՞նչ դարձավ, որ քաղաքական որոշում կայացվի...

Մուննաթով ԱՄՆ մեկնած հաղորդավարուհի ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ համար պարզվում է, որ Ֆեյսբուքը դարձել է աչքի գրող. «Ծխելու հետ մեկտեղ, ես Ֆեյսբուքն էլ կարգելեի: Կկարգավորեի օրենքով ու հստակ դրույթներով, անձնական տարածքի պաշտպանության ու անձնային վիրավորանքների կանխարգելման նպատակով: Քանի դեռ վերջնական ընկերները չեն թշնամացել, ընտանիքի անդամներն իրար չեն ատում ամբողջապես, քանի դեռ հինգուկես հոգի մնացած ժողովուրդն իրար չի ոչնչացրել, սպանել, փոշիացրել տարբեր անհատների տարիների աշխատանքը մի խոսքի կամ մտքի անհամաձայնության պատճառով: Ֆեյսբուքը Հայաստանում` ատելության գեներատոր»: Զարմանալի է, բայց, օրինակ, ինչո՞ւ տողերիս հեղինակի համար Ֆեյսբուքն ամենեւին էլ ատելության գեներատոր չէ, այլ ամենատարբեր հայացքների տեր մարդկանց հետ հետաքրքիր շփման եւ մտքերի փոխանակման բավականին պոզիտիվ հարթակ: Երեւի թե, տիկնոջը ոչ ոք չի բացատրել, որ Ֆեյսբուքը ձգտում է հարմարվել օգտատիրոջը, այդ սոցցանցի ալգորիթմն է այդպիսին, եւ եթե օգտատերը ստանում է ատելության գեներատոր, ապա թող նախ ինքն իրեն հարց տա, թե ինքն ինչպիսի՞ն է:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА