ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ թե ուզում ենք կամուրջներ այրել, այլ կամուրջներ ստեղծել». Նարեկ Գալստյան

30.01.2018 22:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ոչ թե ուզում ենք կամուրջներ այրել, այլ կամուրջներ ստեղծել». Նարեկ Գալստյան

700 պատվիրակների եւ քաղաքական, քաղաքագիտական ու մշակութային գործիչների, կուսակիցների ու գաղափարակիցների մասնակցությամբ կայացավ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 130-ամյակի տոնակատարությունն ու ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության 11-րդ համագումարի բացման արարողությունը: ՍԴՀԿ-ի 130-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մասնավորապես ընդգծելով, որ վստահ է՝ հատկապես սփյուռքում, հնչակյանները կդառնան Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտի հոբելյանական տոնակատարությունների ջահակիրներից: Իսկ թե ի՞նչ քաղաքական օրակարգով են ՍԴՀԿ-ականներն այս անգամ փորձում տեղավորվել հայաստանյան քաղաքական դաշտում, մանավանդ, որ ՍԴՀԿ նորընտիր վարչություն է ձեւավորվել, «Իրավունքը» հետաքրքրվեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, ՍԴՀԿ հայաստանյան վարչության այլեւս նախկին ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՑ:

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի նախագահի հետ

–Պարոն Գալստյան, 130-ամյակի տոնակատարության ժամանակ քաղաքական օրակարգի վերաբերյալ փակագծեր չբացեցիք: ՍԴՀԿ-ն հանդես կգա ամենաընդդիմադիր դիրքերի՞ց, թե՞ այլ ծրագրեր ունեք:

– Լինելու ենք ակտիվ, կանգնած ՀՀ քաղաքացու կողքին՝ մեր գործողություններով, քաղաքական հայտարարություներով: Օգտագործելու ենք ցանկացած քաղաքական գործիքակազմ, որը թույլ է տալիս ՀՀ Սահմանադրությունը եւ ՀՀ օրենքները:

– Ամեն դեպքում, Ձեզ ընդդիմության շարքերո՞ւմ եք տեսնում, թե՞ կհամագործակցեք իշխանության հետ:

– Մենք այս պահին իշխանության մեջ չենք, կոալիցիայի մաս չենք, խորհրդարանից դուրս ենք եւ քաղաքագիտորեն չենք կարող լինել իշխանության մաս կամ իշխանության մեջ: Բնական է, որ մենք այսօր հանդես ենք գալիս քաղաքական ընդդիմության դիրքերից: Բայց դրա հետ միասին, որպես համահայկական կազմակերպություն, ունենք հանձնառություններ, որոնք պարտավոր ենք կատարել: Այնպես որ, մենք ոչ թե ուզում ենք կամուրջներ այրել, այլ կամուրջներ ստեղծել` հասարակության եւ քաղաքական ուժերի միջեւ:

– Ի դեպ, կուսակցության հոբելյանին, թեպետ հրավիրված էին նաեւ խորհրդարանական մյուս ուժերը, բայց ներկա էին միայն իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: Կարելի՞ է ասել, որ երկխոսությունն ավելի լավ ստացվում է իշխանության հետ:

– Կային այլ քաղաքական ուժերից ներկայացուցիչներ, իսկ եթե նկատի ունեք, մասնավորապես «Ելք» խորհրդարանական խմբակցությանը, իրենք զանգահարեցին եւ ասացին, որ զուտ տեխնիկական պատճառով չեն կարող գալ, այլ մեկնաբանություն չունեմ: Մեզնից հասնում էր բոլորին հրավիրելը:

– Այսինքն՝ բա՞ց եք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելու առումով:

– Միայն մեր օրակարգի շուրջ եւ քաղաքական իրականության դաշտում: Այսինքն՝ մենք արհեստական դաշինքների կողմնակից չենք: Մեր քաղաքական օրակարգը հստակ է՝ լինել սոցիալական ուղղվածությամբ սովորական քաղաքացու կողքին կանգնած քաղաքական կազմակերպություն: Եվ այդպիսին ենք եղել միշտ ու այդ տրամաբանության ներքո պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական կազմակերպությունների հետ, որոնք կիսում են մեր կարծիքներն ու մեր տեսակետները: Էլի եմ կրկնում՝ որեւիցե արհեստական միության կողմնակից չենք, չենք եղել եւ չենք լինելու: Վերջիվերջո, հուսով ենք, որ մեր աշխատանքով ՍԴՀԿ-ն ավելի ուրույն դեմքով հանդես կգա հայաստանյան քաղաքական կյանքում:

Առանձնատուն կտրվի երեւանցի՞, թե՞ մարտունեցի պաշտոնյաներին

– Նկատի ունեք, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ է ՍԴՀԿ-ն` որպես առանձին քաղաքական ուժ:

– Սպասենք, որ Հայաստանի քաղաքական դաշտում Հնչակյան կուսակցությունը պետք է եւ պարտավոր է ունենալ իր ներկայացվածությունը:

– ՍԴՀԿ-ն ունի՞ դիրքորոշում ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վերաբերյալ:

– Այս պահին դրական գնահատականներ կան, իսկ նրա հետ հանդիպումից հետո՝ կասենք ավելի հանգամանալից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА