ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

30.01.2018 23:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԹՐԱՄՓԸ` ՍՈՐՈՍԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆ ՄԱՖԻՈԶ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

– Чья бы корова мычала, твоя бы молчала!

 

ՀԱՄԱՐՅԱ «ՄԵՐ ԲԱԿԸ» (ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ` ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ` «ԿԱՐԵՆ, ԴՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵ՞Ս ԱՍԵԼՈՒ» ԳՄ ՆԻՍՏՈՒՄ ԱՐՎԱԾ ՀԱՐՑԱԴՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Ну говори же, Карен, говори

 

ՄԱՏԵՐԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԴԻԱԼԵԿՏԻԿԱ (ԾԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՆՉԵՎ 1000 ԴՈԼԱՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ ՄՇԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գրբացների միությունից հայտնում են, որ օրենքի նախագծի հեղինակների հոգեհանգստին ոչ ոք դարդից չի ծխելու:

 

ԼՏՊ-Ն` ՀԱԿ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻՆ (ՀԱԿ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՍԻՎՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱԼՈՒ ՄՏԱՎԱԽՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Էս գործը հանգիստ ա սիրում…
 

ԳԾԻՑ ԳՑԵՑԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՑԱՆՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Տրանսպորտի եւ կապի նախարարության` Երեւանի քաղաքապետարանը մի շարք օլիգարխների մարշրուտնու գծերից գցեց եւ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ռելսերի վրա դրեց:

 

ՊՐԵՄԻԵՐԱ (ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՍԻԳԻ ՈՐՍԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Մոսֆիլմ» կինոստուդիան Հայաստանի բնապահպանների պատվերով նկարահանում է` «Ես` քեզ, դու` ինձ» ֆիլմի տարբերակը: Գլխավոր դերերում` Արծվիկ Մինասյան եւ Սեւանի ձկնագողեր:

 

ՔՐԴԵՐԸ` ԷՐԴՈՂԱՆԻՆ

– Մեկ ա, ինչքան էլ ռմբակոծես քրդերին, մի օր ֆեսդ քոլոզով ես փոխելու:

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԻԶՆԵՍ, ԿԱՄ ՆՈՐՕՐՅԱ ԲԱՌԻԳՆԵՐԸ (ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՅԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՎԱՂԱՐՇ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ ՆԵՐԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՆՈՋ ԵՎ ՈՐԴՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)

Ոսկին` ոսկի, պլանը` պլան, մեկը մյուսին չի խանգարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА