ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս փուլում Ադրբեջանը չի գնա խոշոր ռազմական գործողությունների

31.01.2018 13:55 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Այս փուլում Ադրբեջանը չի գնա խոշոր ռազմական գործողությունների

Արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքագետ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ կրածիքով` Ադրբեջանը, գոնե այս փուլում չի գնա պատերազմական գործողությունների: Պատճառը ոչ թե այն է, որ հայերին սկսել են ավելի շատ սիրել, այլ փոխվել է ամբողջ քաղաքական իրադրությունը. «Որեւէ մեկը ցանկություն չունի այստեղ ստեղծել խոշոր ռազմական բախումների կենտրոն, այդ քայլին չի գնա Ռուսաստանը, ԱՄՆ-ն, չնայած վերջինս այս տարածաշրջանի նկատմամբ բավականին դեֆերենտ է, անգամ Թուրքիան: Այլ հարց է, որ հնարավոր է լինեն նախադեպեր»,- փաստեց քաղաքագետը եւ նկատեց, որ Հայաստանի վտանգ սպառնում է մեկ այլ կողմից, որին լուրջ ուշադրություն է պետք դարձնել. «Այդ վտանգը Հայաստանին սպառնում է Նախիջեւանից` թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ենթատեքստում: Կարծում եմ` մեր դիվանագիտության ուշադրության կիզակետում պետք է լինի այդ հարցը: Սրան պետք է ուշադրություն դարձնի հատկապես Ռուսաստանը, քանի որ Նախիջեւանի խնդիրն առաջին հերթին առնչվում է 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հետ: Պետք է հասնեն դրանց վերանայման: Այն ինչ այդ պայմանագրերում նշված է Ադրբեջանի պրոտեկտորատ լինելու մասին , այսօր փաստորեն մղվում է երկորդական պլան: Նախիջեւանում կուտակվում է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, զինուժ Երեւանից 60 կմ հեռավորության վրա»,- եզրափակեց Արման Նավասարդյանը:

Նախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման 98.4 տոկոս ցուցանիշ


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА