ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե անձի շահը չգերադասվի ազգի շահից, ապա ԳՁՕ-ի վերաբերյալ խնդիրը կլուծվի

31.01.2018 15:00 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Եթե անձի շահը չգերադասվի ազգի շահից, ապա ԳՁՕ-ի վերաբերյալ խնդիրը կլուծվի

Օրերս ԱԺ-ում տեղի ունեցավ խորհրդարանական լսումներ ԳՁՕ-ի` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների վերաբերյալ: Մինչ օրս Հայաստանը չունի որեւէ օրենք դրանց ներկրումը սահմանափակելու կամ արգելելու վերաբերյալ, արդյունքում դաշտը մնում է անվերահսկելի եւ խոոցելի, որի արդյունքում ինչպես միշտ միակ տուժողոը մնում է հասարակ սպառողը:
«Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ, բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ԳՁՕ-ի վերաբերյալ օրենսդրական բացթողմանը, տեղեկացրեց, որ տարիներ առաջ դաշտը կարգավորղ օրենքի նախագիծ են ներկայացրել ԱԺ, որը քննարկելուց հետո կատարել են բազմաթիվ կրճատումներ.«Մտածեցինք ոչինչ գոնե այդ տեսքով անցնի , բայց լսումների ժամանակ տեղի ունեցան վեճեր, պատգամավորներից շատերը ասում էին, թե ինչպես կարող են ԳՁՕ-ր չներկրել, բայց մեկը լինի հարցնի, թե դուք պատգամավոր եք ինչ գործ ունենք բիզնեսի հետ: Այս ամենից հետո  նախագիծն այդպես էլ մնաց օդում»,-փաստեց Կարինե Դանիելյան: Ըստ նրա, օրենքի այդ նույն նախագիծը երեւի կմշակվի եւ սնունդը, որը նախկինում հանվել էր նախագծից, կրկին տեղ կգտնի այնտեղ.«Շատ լավ է, որ խոսում ենք շրջակա միջավայրից, բայց մարդու վրա անմիջապես ազդում է հենց սնունդը, այս պարագայում գուցե օրենքը մտնի ԱԺ»,-ընդգծեց Բնապահպանը: Կարինե Դանիելյանը հույս հայտնեց, որ եթե անձի շահը չգերադասվի ազգի շահից, ապա ԳՁՕ-ի վերաբերյալ խնդիրը կլուծվի եւ օրենքը կընդունվի:

Ուշագրավ մանրամասներ Հրազդանի քաղաքապետի որդու աղմկահարույց գործից


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА