ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հակածխախոտային օրենքը հակասահմանադրակա՞ն է

31.01.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հակածխախոտային օրենքը հակասահմանադրակա՞ն է

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի համաձայն` հասարակական տարբեր վայրերում ծխելու համար առաջարկվում է պատիժ 50.000-ից մինչեւ 700.000 ՀՀ դրամ: Այն դեպքում, երբ օրինակ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու համար կարող է նախատեսվել պատիժ՝ տուգանք 50.000-150.000 ՀՀ դրամի չափով (ՀՀ ՔՕ 117 հոդված), ծեծի համար՝ 100.000 ՀՀ դրամի չափով (ՀՀ ՔՕ 118 հոդված), գողության համար՝ 100.000-400.000 ՀՀ դրամի չափով (ՀՀ ՔՕ 177 հոդված) եւ այլն: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ընդգծեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ:

«Ելք» -ն էլի անցյալը մոռացել ու սկսել է ըմբռնումով մոտենալ «Ծառուկյան» դաշինքին

Ըստ պատգամավորի` որն, ի դեպ, ծխող չէ, տվյալ պարագայում ակնհայտ է, որ հանրության համար առավել փոքր վտանգավորություն ներկայացնող արարքի, օրինակ՝ հանրային վայրում ծխելու համար, չի կարող ավելի խիստ պատիժ նախատեսվել, քան առավել մեծ վտանգավորություն ներկայացնող արարքների՝ հանցագործությունների համար.

– Դրանով խախտվում է նաեւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված համաչափության սկզբունքը: Հարցն ինքնին սպառնում է դառնալ հասարակական լուրջ խնդիր: Առանց ծխախոտ մարդու ապրելակերպը, անշուշտ, անհամեմատ ավելի առողջ է դառնում, բայց նաեւ զգուշավորություն է պետք ցուցաբերել ծխողների՝ որպես քաղաքացիների ունեցած իրավունքների հանդեպ: Առհասարակ օրենքի նախագիծն իր այս տարբերակով իրավահավասար չէ: Անտրամաբանական է, երբ քրեական օրենսգրքով սահմանված որոշ պատժամիջոցներ ավելի մեղմ են, քան վարչական իրավախախտումների համար նախատեսված պատիժները: Իտալիայում ու Գերմանիայում տուգանքը 25-250 եվրո է, Ֆրանսիայում՝ 70-170 եվրո, Հունաստանում` 50-200 եվրո: Ընդ որում՝ նման դեպքում հարկավոր է հաշվարկել մեր երկրի սոցիալական վիճակն ու այն փաստը, որ 55.000 դրամ ֆիքսված նվազագույն աշխատավարձի պայմաններում անտրամաբանական է մինչեւ 700.000 դրամ տուգանք սահմանելը: Այն դեպքում, երբ նույն Գերմանիայում նվազագույն աշխատավարձը կազմում է 1.500 եվրո, Ֆրանսիայում` 1.400 եվրո, Հունաստանում` 700 եվրո: Մնացած դիտարկումներն ու կարծիքները թողնում եմ Ձեր հայեցողությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА