ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դիվերսիոն խմբերին ոչ թե պետք է հետ մղել, այլ` ոչնչացնել

31.01.2018 19:37 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽ
Դիվերսիոն խմբերին ոչ թե պետք է հետ մղել, այլ` ոչնչացնել

Արցախի Հանարպետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել:
Ի դեպ, հակառակորդի կողմից դիվերսիոն այս փորձը տեղի ունեցավ Հյաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հունվարի 18-ին Կրակովում տեղի ունեցած հանդիպումից հետո: Իսկ հանդիպումից առաջ հակառակրոդը կրակ էր բացել Տավուշի մարզի ուղղությամբ, որի հետեւանքով հայկական կողմից վիրավորվել էր զինծառայող:
Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԸ խոսելով ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձերից  նկատեց, որ չի հավանում հայկական կողմի գործալակերպը, որ դիվերսիոն խմբին հետ են մղում , նրանց պետք է ոչնչացնել: Նա նաեւ ընդգծեց, մեկ կարեւոր հանգամանք.«Մեզ մոտ շատացել են նրանց շուտ հայտնաբերելու հնարավորությունները, այս առումով մեր հնարավորությունները տանսնապատիկ ավելացել են»,-փաստեց Վ. Վարդանովը:

Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА