ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ նախագահի թեկնածուն անկեղծացել է. «Եթե թոռնիկս սկսում է հայերեն չխոսել, հարսս նկատողություն է անում»

31.01.2018 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀ նախագահի թեկնածուն անկեղծացել է. «Եթե թոռնիկս սկսում է հայերեն չխոսել, հարսս նկատողություն է անում»

Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն արդեն իսկ հանդիպել է խորհրդարանական խմբակցություններից երկուսի` ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ` յուրաքանչյուրի կենտրոնական գրասենյակում զրուցելով շուրջ մեկ ժամ: Իսկ թե ինչի՞ց են խոսել պատգամավորները Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, այժմ` ՀՀ նախագահի թեկնածու Սարգսյանի հետ ու ի՞նչ տպավորություն են ստացել նրանից, «Իրավունքը» պարզեց օրենսդիրներից:

Լավագույն եւ վատագույն մարզպետներն, ըստ 28 077 հարցման մասնակիցների

«ՄԵԾ ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՆՄԱՆ ՄԱՐԴՈՒ ՀԵՏ ՇՓՎԵԼԸ»

Ըստ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ« ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒՍՏԱՄ ՄԱԽՄՈՒԴՅԱՆԻ` Արմեն Սարգսյանի վերաբերյալ իր տպավորությունը հենց ի սկզբանե դրական է եղել` հաշվի առնելով իր անցած ուղին, կրթությունը եւ մնացած բոլոր առումներով. «Առաջին անգամ չէր, որ հանդիպում էի Արմեն Սարգսյանին, մի ամիս առաջ գործուղման էի Լոնդոնում, եւ դեսպանատանը հանդիպեցինք: Ավելին` երբ մենք գնում էինք Ստրասբուրգ` ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու, ինքնաթիռում պատահաբար հանդիպեցինք: Եվ ասեմ, որ անգամ ոտքի վրա, երբ զրուցում ենք, համենայնդեպս, ինձ համար մեծ բավականություն էր նման մարդու հետ շփվելը»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ համար եւս առաջին հանդիպումը չէր ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ. «Որպես Մեծ Բրիտանիայի դեսպան, իր հետ տարիներ առաջ հանդիպում եմ ունեցել եւ դեռ այն ժամանակ արդեն իսկ ինձ համար պարզ էր, որ բավականին լուրջ քաղաքական, դիվանագիտական գործիչ է, ում հետ հաշվի են նստում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները եւ նաեւ երկրի ղեկավարությունը, ու բավականին դրական կարծիք կար ձեւավորված իր անձի նկատմամբ»:

Ռ. Մուրադյանը վստահեցրեց, որ իր տպավորությունները համապատասխանում են այն ակնկալիքներին, ինչ որ կար ի սկզբանե, երբ նշվում էին այն չափորոշիչները, որին պիտի համապատասխաներ նախագահի թեկնածուն. «Կարծում եմ, որ հենց այդ չափորոշիչների մեջ էլ երեւում էր Հայաստանի ապագայի նկատմամբ մեր գործող նախագահի հոգատարությունը` Հայաստանի ձեռքբերումների, խնդիրների եւ ապագայի նկատմամբ: Եվ դրա համար էլ հստակ սահմանվեցին այդպիսի չափորոշիչներ եւ մեր թեկնածուն լիովին համապատասպխանում է դրանց, այսինքն` առաջին հանդիպումից արդեն մեր սպասելիքները, կարծես, արդարացվեցին, եւ ապագայի հույսերն էլ ավելի մեծացան: Այսօր նաեւ, ինչու ոչ, անձերն են որոշելու երկրի ապագան, եւ հենց այդ անձերի որոշումներից մեկն էլ այսպիսի չափորոշիչներ սահմանելն էր, այսինքն` ներկայիս նախագահի, որպես երկրի հոգսերով մտահոգված եւ պարտավորված երկրի ղեկավարի, մոտեցումն ու դիրքորոշումն էր երկրի նախագահի ընտրության հարցում, որը շատ ոգեւորիչ է եւ նաեւ պարտավորեցնող մեզ համար»:

Սերժ Սարգսյանն է ՀՀԿ առաջնորդը, նա էլ պետք է լինի վարչապետը. Արթուր Բաղդասարյան

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՐՍԸ ՀԱՅՈՒՀԻ ՉԷ, ԲԱՅՑ ԹՈՌՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ

Այդուհանդերձ, տիկին Մուրադյանը չցանկացավ մանրամասնել, թե ինչ բովանդակություն է ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավորների եւ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը. «Երեւի ինքը` նախագահի թեկնածուն, կներկայացնի, թե որ խմբակցության հետ ինչպիսի հարցեր են քննարկվել: Բայց ասեմ, որ նրա ընտրվելու դեպքում ապագայում ունենալու ենք ներկայանալի եւ իր կրթական մակարդակով, իր աշխատանքային փորձառությամբ` շատ պատրաստ մի անձնավորություն, որը կարող է Հայաստանը ներկայացնել տարբեր հարթակներում»:

Ռ. Մախմուդյանն էլ նշեց, որ հանդիպումը կայացել է բավական անկաշկանդ մթնոլորտում, եւ ով ինչ ի սրտե ցանկացել է` հարցնել նախագահի թեկնածուից, որեւէ  խնդիր չի եղել. «Շատ ազատ էր, ընդ որում` նիստը վարող խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորում էր` ժողովուրդ, քննություն չէ, մարդը եկել է, տվեք ձեզ հուզող հարցերը: Ըստ էության, նա առավելապես ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի Հանրապետության ապագան իր` որպես չորրորդ նախագահի, պաշտոնավարմամբ: Խոսեց տնտեսության միջավայրի բարելավման, բեւեռացումների հետ կապված հասարակության մթնոլորտի առողջացման եւ այլ հարցերի մասին: Անգամ ներկայացրեց, որ իր պապերը Արեւմտյան Հայաստանից են եղել` ցույց տալով, որ շատ կարեւոր է ամրապնդել Հայաստան-Սփյուռք կապը, եւ որ այն լինի Հայաստան-Արցախ կապի պես»:

Ի դեպ, Արմեն Սարգսյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է նաեւ իր անցած ուղին, խոսել ընտանիքից, հայերենով ընտանիքում հաղորդակցվելուց, ինչի մասին Ռ. Մախմուդյանը նշեց հետեւյալը. «Չգիտեի, իր հարսը հայուհի չէ, բայց ինքն ասաց. «Եթե թոռնիկս սկսում է հայերեն չխոսել, հարսս նկատողություն է անում: Նշանակում է, որ իր ընտանիքում հայկական միջավայրի հոգեբանություն կա: Սա մեծ արժեք է, որն ինձ համար բացահայտում էր: Մինչդեռ մենք գիտենք մի շարք ընտանիքներ, որտեղ տան կինը, հարսը հայուհի է, բայց ապրելով Ռուսաստանում` երեխաները հայերեն չեն խոսում»:

Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА