ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

31.01.2018 23:20 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԿԵՍ (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ՓՈՐՁԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Հռոմում Նիկոլի շուրջ ծավալված ժամկետանց հետախուզմամբ ձերբակալության շոուն ցույց տվեց, որ իտալական կրկեսը մերին չի զիջում, իսկ Նիկոլի համեմատ համաշխարհային կոմիկները հանգստանում են:

 

ՀԱՆԴԱՐՏՎԵՔ (ԱԺ-ՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ՍՈՒՐՃ ՏԱԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԺ աշխատակազմից հայտնում են, որ առանց սուրճի էլ լրագրողները կայտառ են, սուրճն էլ որ խմում են` դեմներն առնել էլ չի լինում:

 

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ (ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ոտնամուտդ բարի լինի...

 

ՏԱՌԱՍԽԱԼ (ՀՀ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲՀԿ-Ն ԿՈՂՄ ԿՔՎԵԱՐԿԻ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Լեզվի տեսչության` ԲՀԿ-ն նույն ՀՀԿ-ն ա, ուղղակի մի տառի տարբերությամբ, այն էլ քերականական սխալի պատճառ է:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ ԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԳԾԱՏԵՐԵՐԸ ՄԻԱՅՆ ԿԱՐՏՈՖԻԼ ԿՈՒՏԵՆ` ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գծատերերը ինչքան էլ գծերից զրկվեն` այնքան միս են կերել ու մի իշաբեռ էլ զապաս միս ունեն:

 

ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ (ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ` ՎՐԱՑ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՐԱՍՏԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Վրաց ուղղափառ եկեղեցուց հայտնում են, որ դարեր առաջ Հայաստանից եկած Սուրբ Նինոյի կողմից քրիստոնեություն ընդունած երկիրը Հայաստանից եկող երկրորդ կին գործչին չեն թողել մուտք գործի Վրաստան, որպեսզի այս անգամ վրացիներին քրիստոնեությունից հետ ողորմյա չանի…

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

«ԵԼՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԻՏԱԼԻԱՅԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅՏՆԻ ԱՆԵԿԴՈՏԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ (ԻՏԱԼԻԱՅԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ՇՐՋԱՊԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ինչպես որ շրջապատել են Նիկոլի հյուրանոցը, այնպես էլ թող պաշտպանվեն նրանից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА