ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լոնդոնի հիվանդանոցից Արմեն Սարգսյանը նամակ է գրել Վազգեն Սարգսյանին (Բացահայտում)

31.01.2018 23:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Լոնդոնի հիվանդանոցից Արմեն Սարգսյանը նամակ է գրել Վազգեն Սարգսյանին (Բացահայտում)

«Չէի ցանկանա եղբորս՝ Վազգենի անձնական նամակները ընդհանրացնել, բայց էս մեկը բացառության կարգով, վաղվանից օրիգինալը կտեղադրվի Վ.Սարգսյանի տուն-թանգարանի նամակների ցուցասրահում», - նշել է սպարապետի եղբայր Արմեն Սարգսյանը՝ կրկին անդրադառնալով այս օրերին տարածված լուրերին, թե Վազգեն Սարգսյանի եւ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի միջեւ ժամանակին կոնֆլիկտ է եղել:

Վիգեն Սարգսյանը մասնակցել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների երդման արարողությանը

Վ. Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությանն է ներկայացրել նամակ, որը նախագահի թեկնածու Ա. Սարգսյանը գրել է Վազգեն Սարգսյանին եւ ընդգծել. «Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք տարեթվին, այսինքն՝ Արմեն Սարգսյանի անմիջապես հրաժարականից հետո՝ նամակը գրվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, որտեղ կենաց մահու կռիվ էր տալիս Արմեն Սարգսյանը: Եվ ուրեմն…, եթե էսքանից հետո կլինեն մարդիկ, որոնք կշարունակեն կասկածի տակ դնել Վազգենի ու Արմենի փոխադարձ հարգանքն ու հարազատ լինելը, մեղմ ասած, բարոյական չէ»:

Որպես հետգրություն՝ սպարապետի եղբայրը շեշտել է. «Ցավոք սրտի, եղբայրս չկա, բայց փառք Աստծո, կա Արմենը Սարգսյան, երկուսիցդ էլ ներողամտություն եմ հայցում, ձեր անձնականը ընդհանրացնելու համար»:

Նամակում մասնավորապես վարչապետի պաշտոնից հիվանդության պատճառով հեռացած եւ արտասահմանում բուժում ստացող Արմեն Սարգսյանը Վ. Սարգսյանին գրել էր հետեւյալը. «Վազգեն ջան, հարսանիքիդ լավ պարելու ենք, տղայիդ ծննդյան օրն էլ լավ խմելու ենք: Չկասկածես: Քո՝ Արմեն»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА