ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀ նախագահի թեկնածուն կուշտ մարդ պետք է լինի». նախկին պատգամավոր (Տեսանյութ)

01.02.2018 14:43 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՀՀ նախագահի թեկնածուն կուշտ մարդ պետք է լինի». նախկին պատգամավոր (Տեսանյութ)

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով  Հանրապետական կուսակցոթյան կողմից առաջադրված  նախագահի չորրորդ թեկնածու Արմեն Սարգսյանին, նշեց, որ նախագահի թեկնածուն եւ առհասարակ պետական չինովնիկը  հարուստ չպետք է լինի. «Նախագահի այս թեկնածուն, ամեն դեպքում Հայաստանում այդ բիզնեսները չի դրել: Մեկ այլ տեսակետից էլ կուշտ մարդ պետք է լինի, որ չկարողանա ձեռքը գցել այստեղ ու այնտեղ, կապվի օլիգարխների հետ եւ այլն: Նախագահը պետք է լինի հնարավորինս անկախ մարդ` քաղաքական եւ տնտեսական առումներով»,-փաստեց Լ. Ալեքսանյանը եւ ընդգծեց, որ Արմեն Սարգսյանն ունի հնարավորություններ անկախ լինելու, քանի որ նրա դիրքը, անցած ուղին, գրաված «պոստերը» թույլ է տալիս  վարելու անկախ քաղաքականություն.«Նա մտավորական մարդ է, ինչն ինձ շատ է դուր գալիս: Պետության դեմքը միայն նախագահը չէ, այլ յուրաքանչյուր չինովնիկ: Այսօր գյուղացին տեսնում է հարկային տեսուչին, դատախազին, այս բոլորը պետության դեմքն են: Պետությունը բազմադեմ ներկայանում է տարբեր մարդկանց ձեւով»,-շեշտեց Լ. Ալեքսանյանը: Ըստ նրա, այսօր պետությունից դժգոհությունները, գալիս են բանկի այն աշխատողներից, որոնք մարդկանց դռնաը սպասում են, գյուղապետերից ու քաղաքապետերից, որոնք չգիտեն, թե որտեղ են նստած. «Շատ կարեւոր է, որ մեր երկրի նախագահը, որքան էլ քիչ լիազորություններ ունենա, լինի ներկայանալի: Ես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ եմ, բայց սա իմ տեսակետի հետ կապ չունի, որպես ՀՀ քաղաքացի, իմ կարծիքով` Արմեն Սարգսյանը ճիշտ ընտրված թեկնածու է: Ինչ վերաբերում է այն խնդիրներին, որ փորձում են մեղադրանքներ ներկայացնել նրա `Վազգեն Սարգսյանի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ, ապա դրանք չեն համապատասխանում իրականությանը, բոլորը նրա մասին ունեցել են լավ կարծիքի: Այն ինչ նա ձեռք  է բերել, եղել է օրենքի սահմանում, հարստությունը ձեռք է բերել Անգլիայում, որտեղ օրենք կա, սա կարեւոր հանգամանք Է: Որ ասում ենք չինովնիկը հարուստ չլինի , նկատի ունենք, որ գողացված փողերով հարուստ չլինի, մենք գիտենք Հայաստանի մեծ մասը հարստացել է գողանալով, մեկը`պաշտոնով, մյուսը` թալանելով եւ այլն»,-ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА