ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախկին պատգամավորի համար նախագահի թեկնածուի անձը կարեւոր չէ

01.02.2018 19:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախկին պատգամավորի համար նախագահի թեկնածուի անձը կարեւոր չէ

Նախկին պատգամավոր, «Ծառուկյան դաշինքի» անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ (Ճոյտ) «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արմեն Սարգսյանի նախագահի թեկնածու առաջադրվելուն,  նշեց, որ այդքան էլ կարեւոր չէ, թե ով կներկայացնի Հայաստանը: Նրա կարծիքով` Հայաստանն այնքան հասանելի ու շահեկան պետք է լինի ցանկացած երկրում ապրող քաղաքացու եւ գործարարի համար, որ վերջինս ցանկություն ունենա գալ Հայաստան ու ներդրումներ անել.«Մի գուցե որեւէ մեկը Հայաստանը չներկայացնի, պարզապես ինտերնետով մտնեն կարդան, նայեն օրենքներն ու հնարավորությունները եւ մարդիկ շահագրգռված կլինեն գալու մեր երկիր: Բայց , եթե անձը գնա համոզի ու մարդիկ տեսնեն , որ ոչինչ իրականությանը չի համապատասխանում, որեւէ մեկն իր գումարը հենց այնպես չի բերելու դնի մի երկրում, որտեղ կես տարին մեկ օրենքներ են փոխվում»,-նշեց Հակոբ Հակոբյանը: Ըստ նրա, Հաայստանում հարկային օրենսգիրքըքը շուտ է փոխվում, բացի այդ, գործում են մենաշնորներ.«Ի՞նչ, պետք է գնանք մարդուն լեզվով բացատրենք, թե՞ իմ խաթեր եկեք ներդրումներ արեք, խաթեր համար որեւէ մեկը, որեւէ գործողություն չի անում: Չգիտեմ նոր նախագահն ինչպես կախաշատի, ինչպես է պատկերացնում մեր տնտեսությունը, չեմ կարող ասել: Բայց պետությունը պետք է ունենա հեղինակություն, որ ցանկացած մարդ այն ներկայացնի այնպես , ինչպես կա: Ով էլ գնա եւ Հայաստանը ներկայացնի արտերկրում, խալին փռելու են ոտքիի տակ, գան սամայլոտից դիմավորեն տանեն»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ողջունում է ՀՀ Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА