ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ քայլերի է դիմում նախարար Արտեմ Ասատրյանը հանուն դասընկերոջ բիզնեսի. «Ժողովուրդ»

02.02.2018 10:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Ի՞նչ քայլերի է դիմում նախարար Արտեմ Ասատրյանը հանուն դասընկերոջ բիզնեսի. «Ժողովուրդ»

«Պատահական չէ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համարվում է ամենակոռումպացված չինովնիկներից մեկը: Նա այս կոչումը վաստակել է երկարատեւ տքնաջան աշխատանքի շնորհիվ, իր կայացրած վիճահարույց որոշումների արդյունքում:

«Արցախում մայիսի 9-ի համերգի համար ոչինչ մի′ խնայեք». Արմեն Ամիրյան

Նախարար Արտեմ Ասատրյանը հիմա էլ որոշել է հաշմանդամների պրոթեզավորման գործընթացում, այսպես ասած, միջազգային ստանդարտներ ապահովելու համար` ներդնել նոր չափանիշներ եւ ըստ այդմ անցկացնել նոր մրցույթ:

Բայց այս քայլին գնացել է ոչ թե բարեփոխումներ իրականացնելու մղումով, այլ` դասընկերոջ` Հունան Հունանյանի ղեկավարած «Սատար» ընկերությանը պրոթեզավորման ոլորտում գործունեության իրավունք տալու համար: Ասել է, թե նախարարը պաշտոնական դիրքն օգտագործում է մտերիմներին պատկանող ընկերության բիզնեսին աջակցելու համար: Ընդ որում, Ասատրյանը սա անում է ոլորտի մյուս ընկերությունների հաշվին:

Մասնավորապես, գերմանական պրոթեզավորման ոլորտում հայտնի «OTTO-BOCK» ընկերության ՀՀ-ում միակ ներկայացուցիչը` «Ինտեր Գթո» ՍՊԸ-ն 28 տարի է` սպասարկում է հաշմանդամներին եւ համարվում է բարձր որակի ծառայություն մատուցող: Բավական է միայն նշել, որ այս ընկերության ծառայություններից տարիներ շարունակ օգտվել են նաեւ արցախյան պատերազմում հաշմանդամ դարձած բարձրաստիճան զինվորականները` ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը, ՀՀ նախկին զինկոմ, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը եւ այլք:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գերմանական այս ընկերությունում է պրոթեզավորվել նույն «Սատար» ընկերության տնօրեն Հունան Հունանյանը, որը հանձն է առել այլոց պրոթեզները սարքել: Հետաքրքիր է, թե ինչու նա իր պրոթեզարանում սեփական պրոթեզի հարցերը չի լուծել: Եւ հիմա «Ինտեր Գթո» ընկերությունը հայտնվել է ոլորտից դուրս մղվելու վտանգի առաջ:

Մեկ փաստ էլ. «Ինտեր Գթո» ընկերությունը մասնաճյուղ ունի նաեւ աղետի գոտում` Գյումրիում, եւ եթե այն փակվի, Շիրակի մարզի հաշմանդամները ստիպված են լինելու երկար ճանապարհ կտրել` Երեւան գալու եւ այստեղ իրենց պրոթեզների խնդիրները հոգալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА