ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանից բռնագաղթած փախստականների 564 ընտանիք բնակարանի խնդիր ունի». Եգանյան

02.02.2018 11:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ադրբեջանից բռնագաղթած փախստականների 564 ընտանիք բնակարանի խնդիր ունի». Եգանյան

Բաքվից եւ Սումգայիթից գաղթածների խնդիրներից մեկն էլ բնակարանային հարցն է: 30 տարի անց էլ նրանցից շատերը շարունակում են բնակարանի հույսով գոյատեւել, ինչպես նրանցից մեկն ասաց. «Մութ ու խավար հանրակացարաններում, առնետների հետ»: Որքանո՞վ է այդ հարցը լուծվել, եւ դեռ քանի՞ փախստական է բնակարանի սպասում: ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց հետեւյալ անհույս իրավիճակը. 

«Հավայի դուս են տալում». Առաքել Մովսիսյանը ալիեւյան կլանին

- Այս պահի դրությամբ Ադրբեջանից բռնագաղթած փախստականների 564 ընտանիք բնակարանի խնդիր ունի: 254 ընտանիք մարզերում են, մյուս մասը` մայրաքաղաքում: Ու հայտնի չէ, ցավոք, թե երբ նրանք կկարողանան բնակարան ստանալ: Քանի որ դա կլինի այն ժամանակ, երբ Ազգային ժողովի կողմից պետական բյուջեով փախստականներին բնակարան տրամադրելու համար գումարներ նախատեսվեն: Այս պահին, ցավալի է, բայց փաստ, որ 2009 թվականից հետո պետական բյուջեով գումարներ չեն նախատեսվել այդ ծրագրի համար, եւ հայտնի էլ չէ, թե երբ նման ծրագիր կլինի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА