ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2017 թվականի լավագույն քաղաքապետ է ճանաչվել Ստեփանավան քաղաքի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը 

02.02.2018 12:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
2017 թվականի լավագույն քաղաքապետ է ճանաչվել Ստեփանավան քաղաքի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը 

«Իրավունք» թերթը, շարունակելով իր լավագույն ավանդույթները` այս տարի եւս հաշվի առնելով բազմաթիվ ընթերցողների կարծիքները, ամփոփելով նախորդ` 2017 թվականը, ստացել է բազում զանգեր խմբագրություն եւ ընտրել է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույն մասնագետներին: Ըստ այդմ` ընթերցողների քվեարկության արդյունքում` քաղաքում ծավալած դրական գործունեության համար 2017թվականի լավագույն քաղաքապետ է ճանաչվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի քաղաքապետ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԸ: «Անսպասելի, բայց անչափ հաճելի եւ պարտավորեցնող անակնկալ էր, որի համար շնորհակալ եմ «Իրավունքի» ընթերցողներին: Սա ոչ միայն իմ, այլ քաղաքի համար սրտացավ անձանց աշխատանքի արդյունքն է»,- պատվոգիրը ստանալիս ասաց պարոն Ղարաքեշիշյանը, ընդգծելով.

«Քաղաքական գործիչները սկսել են շտկված գրական հայերենով խոսել». Ս.Երիցյան (Տեսանյութ)

«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԳՆԱՀԱՏԵԼ ԵՆ ՄԵՐ ԹԻՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ»

- Այս պատվոգիրը անշուշտ, պարտավորեցնող է, բայց առաջին հերթին ուզում եմ նշել, որ չի կարող լինել լավագույն համայնքի ղեկավար առանց ջանացավ հասարակության, առանց քաղաքի բնակչի աջակցության: Այսպիսի կոչման առաջին անգամ չէ, որ արժանանում եմ եւ քանիցս ասել եմ, որ սա համագործակցված աշխատանքի արդյունք է, եթե «Իրավունքի» խմբագրություն մարդիկ իրենց կարծիքը չներկայացնեին, դուք այս կոչումը ինձ տալ չէիք կարող, ուստի շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր գնահատել են մեր թիմի աշխատանքը. սա լրացուցիչ խթան է ավելին անելու համար, շնորհակալ ենք նաեւ ձեզ` մշտապես մեր քաղաքի խնդիրներն ու ձեռքբերումները հանրությանը ներկայացնելու համար: Այսպիսի աշխատանքում լուսաբանումը եւս խիստ կարեւոր է, ուստի հույս եմ հայտնում, որ կշարունակենք համագործակցել ինչպես ձեր, այնպես էլ մյուս լրատվամիջոցների հետ, որ խնդիրները ավելի շատ բարձրաձայնվեն, իսկ ձեռքբերումները ներկայացվեն հասարակությանը:

«ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ԶԲԱՂՎԱԾ ԼԻՆԵԼ»
 
- Ընթերցողին հետաքրքիր է` ինչպիսին է պարոն Ղարաքեշիշյանը աշխատանքից դուրս, որո՞նք են մարդկային այն արժեքները, որոնք առավել շատ եք գնահատում: 
- «Աշխատանքից դուրս» բառակապակցությունն ինձ համար անծանոթ է: Եթե որեւէ գործ կիսատ է, չպետք է կիրակին հանգստյան օր անվանել: Կյանքը մեզ չի սպասում, այսպիսի մի լավ խոսք կա, այսօրվա գործը վաղվան մի թողեք: Բացի այդ, մեր քաղաքը փոքր է, այստեղ մեկս մյուսին ճանաչում ենք, բարեկամներ, ընկերներ, համաքաղաքացիներ ենք: Ամեն օր թե՛ իմ աշխատասենյակում, թե՛ քաղաքի տարբեր թաղամասերում  քննարկում ենք խնդիրներն ու անելիքները: Ինձ համար միշտ կարեւոր է , թե ինչ է առաջարկում մեծամասնությունը: Մշտապես ձգտելով մասնակցային կառավարման` ես չեմ կարող առանձնացնել` աշխատանքի մեջ եմ, թե՞ ոչ. եթե տուն գնալու ճանապարհին բնակիչը հանդիպում ու հարց է բարձրացնում, ես պարտավոր եմ լսել նրան: Ենթահարցին, թե ինչ արժեքներ եմ գնահատում ավելի շատ, ասեմ, որ առաջին տեղում աշխատասիրությունն է, մեկը մյուսին ձեռք մեկնելու պատրաստակամությունը, ավելիին հասնելու ձգտումը: Մեզ հաճախ հենց սա է պակասում, ինձ մշտապես գրավում են այն մարդիկ, ովքեր հավակնոտ ծրագրեր ու գործեր են ներկայացնում, իսկ խոսել դրանց մասին կարող են բոլորը:
- Ի՞նչ նշանաբանով եք առաջնորդվում կյանքում եւ աշխատանքում: 
- Կարծում եմ` պետք է հուսախաբ չլինել, անընդհատ փորձել, ճիշտ է ասված, որ չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն ձեռնարկում: Ստեփանավանի համայնքապետարանի նախաձեռնությունները միշտ չէ, որ միանշանակ են ընդունվում , բայց մինչեւ չենք ձեռնարկում որեւէ  գործ, չենք կարող այն շտկելու ճանապարհ սկսել, ուստի այսօր կպատասխանեմ այսպես`պետք է միշտ զբաղված լինել:  

«Լուսավոր» տղերքը սկսել են խանգարել ՔՊ-ականներին

«ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ, ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ, ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ...»

- Համայնքային նշանակության ի՞նչ խնդիրներ կան, որոնք 2018-ին կյանքի կկոչվեն: 
- Մեր խնդիրներն առանձնապես չեն փոխվել, ճանապարհաշինություն, քաղաքի բարեկարգում, տուրիզմի զարգացում, բնակֆոնդի արդիականացում եւ այլն: Բոլոր ուղղություններով քայլեր ձեռնարկվում են, այն, ինչ հնարավոր է անել համայնքի սուղ բյուջեով, միանշանակ կարվի, որոնց համար էլ ներդրում է պետք, դռներ ենք թակում, ծրագրեր մշակում, որ առաջին իսկ հնարավորության դեպքում գործը գլուխ բերենք: 
- Ի՞նչ քայլեր են իրականացվում Ձեր կողմից Ստեփանավան քաղաքը տուրիստների համար առավել գրավիչ դարձնելու համար:
- Իմ հանձնարարությամբ եւ անմիջական մասնակցությամբ այս պահին մի շարք ծրագրեր ենք քննարկում: Այս պահին իմ աշխատասեղանին տուրիզմի զարգացման երկու ծրագիր է, որոնցից մեկով նախատեսում ենք «STEPANAVAN SYMBOLS» անվանումով հատուկ քաղաք այցելող զբոսաշրջիկների համար կենտրոն ստեղծել, երկրորդն էլ վերաբերում է քաղաքում էքստրեմալ տուրիզմի զարգացմանը, մասնավորապես, Ձորագետում հանգստի գոտի   ստեղծելու գաղափարին, որի համար եւս մեծ ներդրումներ են պետք: Սրանցից զատ, կան բազմաթիվ այլ նախագծեր եւս, որոնց մեկնարկը կտրվի առաջիկայում: 
 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА