ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարտատերը տարել է իրենց տուն». Ուշագրավ մանրամասներ պարտքի դիմաց պատանդ վերցված երեխայի մասին

02.02.2018 12:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Պարտատերը տարել է իրենց տուն». Ուշագրավ մանրամասներ պարտքի դիմաց պատանդ վերցված երեխայի մասին

Եղվարդ քաղաքում փետրվարի 1-ին, քաղաքացուհին պատանդ է վերցրել իրեն պարտք կնոջ 10-ամյա դստերը եւ պահանջել վերադարձնել պարտքը: Երեխային պարտատերերը միայն ոստիկաների միջամտությունից հետո են հետ վերադարձրել: Iravunk.com-ի հետ զրույցում Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Ավայանը մեզ հետ զրույցում անդրադառնալով պատանդ վերցված 10-ամյա աշակերտուհու հետ կատարվածին նկատեց.

Հնդկաստանում մեքենան մխրճվել է դպրոցի շենքի մեջ. մահացել է 9 աշակերտ

- Դեպքը տեղի է ունեցել դպրոցից դուրս, երեխային տանից են տարել: Բայց փառք Աստծո իրավապահների միջամտության արդյունքում երեխային հետ են վերադարձել ծնողներին: Ավելին, մեր աշակերտուհին` Արաքսյան հիմա դպրոցում է, նորմալ հոգեվիճակում: Ընտանիքը շատ ծանր պայմաններում է ապրում:

- Իսկ դեպքից պատմե՞լ է:

- Ասել է, որ երեխային  պարտատերը տարել է իրենց տուն, որեւէ արտառոց բան չի եղել, նորմալ վերաբերել են երեխային` իր ասելով: Ավելին չգիտենք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 1-ին Եղվարդ քաղաքի քաղաքացուհին հաղորդում է տվել ոստիկանություն, որ իրեն ծանոթ մի կին իր հետ գումարային խնդիրներ ունենալու պատճառով իր 10-ամյա դստերը խաբեությամբ խանութ գնալու պատրվակով տարել է իր տուն եւ պահում է այնտեղ՝ պահանջելով՝ պարտքը տալու պարագայում վերադարձնել երեխային  Բնականաբար մոր դիմելուց հետո ոստիկանները երեխային հանձնեցին ծնողին:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ի երեկոյան ժամը 14-ի սահմաններում, երեխան սովորում է 3-րդ դասարանում։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА