ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՆՏՐԻԳԸ

02.02.2018 19:15 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՆՏՐԻԳԸ

Եվ այսպես, հայտնի է, որ նախարարությունների քանակը չի փոխվում, եւ ըստ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի նախագծի` ուժային կառույցները լինելու են վարչապետի անմիջական ենթակայության տակ: Իսկ կառավարության նիստերը դռնփակ են անցկացվելու, բայց միաժամանակ վարչապետը պարտավորություն է ունենալու ապահովել կառավարության գործունեության հրապարակայնացումը:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 30-ՐԴ ՆԻՍՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ

 

ԿՈՆՖԼԻԿՏ ԴՌՆՓԱԿՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Դռնփակ նիստերի վերաբերյալ միանգամից իրենց մտահոգությունը հայտնեցին Ծառուկյան խմբակցությունը եւ որոշ ՀԿ-ներ: Այսպես, ըստ Նաիրա Զոհրաբյանի. «Սա խնդիր է առաջացնելու կառավարության գործունեության հրապարակայնության հետ: Վարչապետը` կառավարության ղեկավարը, ունի օրենքով սահմանված բոլոր լիազորությունները ե՛ւ կոմիտեներում, ե՛ւ, իր մոտ հրավիրելով ոլորտային նախարարներին, կազմակերպելով ոլորտային քննարկումներ, բոլոր մտահոգիչ հարցերը, որոնք կարող են նախարարին գուցեեւ հրապարակային նիստի ժամանակ դնել ոչ կոմֆորտ վիճակում, քննարկել եւ այդ հարցերը հանել: Եվ եթե մենք գնում ենք խորհրդարանական ավելի բաց կառավարման, կարծում եմ` նման նորմը ուղղակիորեն սահմանափակելու է կառավարության գործունեության առավել հրապարակայնությունը»:

Իսկ նախարար Դավիթ Հարությունյանը այդ հանգամանքին տվեց բավականին ինչ-որ մի տեղ զվարճալի բացատրություն` զուգահեռ անցկացնելով ամուսնու եւ կնոջ վեճերի հետ, որոնք լիովին այլ մեկնաբանություն են ստանում, երբ ներկա է կողմնակի մարդ: Իհարկե դժվար է ասել, թե ընտանեկան բռնության մեծն մասնագետ Դ. Հարությունյանն ում է տեսնում ամուսնու եւ ում` կնոջ դերում, բայց... Մեկ ուրիշ տարօրինակ բան էլ հնչեց Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններում կառավարության կառուցվածքի եւ գործունեության վերաբերյալ` «Ենթադրենք, Սերժ Սարգսյանը վարչապետ չի ընտրվում» ֆրազը: Մինչդեռ ՀՀԿ-ի ամբողջ թիմը մշտապես շեշտում է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, եւ այդ ֆոնի վրա նախարարի մոտեցումները, ժողովրդի խոսքով ասած, փոքր-ինչ «ալաբուլա» են երեւում: Իսկ լրատվական դաշտում էլ արհեստական ինտրիգի տեղ են ստեղծել` հարցադրումներ անելով, թե արդյոք ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը վարչապետի անմիջական ենթակայության տակ հենարանի դեր կունենան, թե` ականի: Իսկ կառավարության նիստերի դռնփակության վերաբերյալ հարցին, կարծես թե, վերջակետ դրեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Եթե որեւէ մեկն ինձ փորձի համոզել, որ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, որտեղ կառավարության նիստերը փակ են, ժողովրդավարական չեն` չի կարող նման բան անել: Միջազգային պրակտիկա կա, եւ աշխարհի ամենաժողովրդական երկրներում կառավարության նիստերը փակ են: Պնդումները, թե Կառավարության նիստերի փակ հրավիրումը հետընթաց է` սխալ է: Չի լինելու մի օրենք, որը առանց քննարկումների պառլամենտում անցնի, այդ մտահոգությունն իրականության հետ կապ չունի»:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ  «ԳԵՐՈՒՀԻՆ» ԵՎ  ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԻՆՏՐԻԳԸ

 

ՈՒՄ ՄԱՐԴՆ Է ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Իսկ ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շատ ակտիվ հանդիպումների մեջ է: Խոսքը ե՛ւ կուսակցությունների մասին է, ե՛ւ բուհական դասախոսների, ե՛ւ կաթողիկոսի, ե՛ւ Սփյուռքի համայնքների հետ:

Բայց հետաքրքրական է, որ Արմեն Սարգսյանի վերաբերյալ բավականին վատ սքողված թշնամանք են դրսեւորում տարատեսակ սորոսական եւ սորոսասին կառույցներ: Ու այդ տրամադրություններն ավելի ուժգնացան, երբ նախագահի թեկնածուն մեկնեց Մոսկվա` Ռուսաստանի հայ համայնքի առաջնորդների հետ հանդիպելու: Դա նույնիսկ փորձեցին մեկնաբանել այնպես, իբր գնացել էր Պուտինի թրի տակով անցնելու, առավել եւս, որ ավելի վաղ Արմեն Սարգսյանը մեծ համակրանքով էր արտահայտվել Սանկտ Պետերբուրգ եւ Մոսկվա քաղաքների մասին, ինչպես նաեւ դրական ենթատեքստով էր հիշատակել սովետական անցյալը: Բայց նախագահի թեկնածուն հանդիպելու է եւ այլ երկրների հայ համայնքների հետ: Եվ հիմա դրանով պայմանավորել ինչ-որ կոնսպիրոլոգիական տեսություններ... Իսկ դրանց պակաս չկա` մեկ ասում են, թե Արմեն Սարգսյանը անգլիական թագուհու կամ արքայզն Չարլզի մարդն է, մեկ` անդրազգային խոշոր կորպորացիաների մարդն է, մեկ` որ Ռուսաստանի մարդն է, մեկ էլ` որ Սերժ Սարգսյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարդն է: Դե, ամեն մի այդպիսի ասելիքի տակ ինչ-որ խորիմաստ կոնսպիրոլոգիական «հիմնավորումներ» կամ փաստերի համակցություններ անպայման գտնում են: Բայց ինքը` հարցադրումը, պետականազուրկ մտածողության դրսեւորում է եւ պետական մտածողություն ունեցող քաղաքական այրերի կամ լուրջ փորձագետների պարագայում մի տեսակ սազական չէ: Գոյություն ունի հարցի կեսկատակ պատասխան` որ Արմեն Սարգսյանն իր կնոջ մարդն է: Իսկ ավելի լուրջ` իր ե՛ւ որակներով, ե՛ւ ապագա գործառույթներով նա Հայաստանի Հանրապետության մարդն է: Չմոռանանք նշել նաեւ, որ Վազգեն Սարգսյանի եղբայրն էլ վերջնական ցրեց այն խոսակցությունները` իբր Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնը լքել էր Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտի պատճառով: Նա, ի տես բոլորի, հրապարակեց Արմեն Սարգսյանի` Լոնդոնի հիվանդանոցներից մեկից Վազգեն Սարգսյանին ուղղված ձեռագիր նամակը, որից պարզ երեւում է հարաբերությունների կոնֆլիկտայնության բացակայությունը, եւ ընդհակառակը` որոշակի մտերմության առկայությունը:

 

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ «ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ»

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՀ  ԵՐԿՐՆԵՐԻ  ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ  ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ  ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

Որոշ շրջանակներ ԱՄՆ ֆինանսների նախարարության «կրեմլյան ցուցակի» առնչությամբ ինչ վարկածներ ասես առաջ են քաշում: Իբր, դա էապես կազդի ոչ միայն ՀՀ տնտեսության, այլեւ մեր վերնախավի կազմի ու կառուցվածքի վրա: Այդտեղից էլ կոնսպիրոլոգիայի հոտ է գալիս: Զորօրինակ, այնպիսի փորձագետներ, ինչպիսին Ստյոպիկ Սաֆարյանն է, կամ Աղասի Ենոքյանը, այդ ամենից Կիկոսի մահ են սարքել` առաջ տանելով այն միտքը, որ եթե Հայաստանը չհրաժարվի ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից եւ այլ մոսկվայակենտրոն կառույցներից, ապա իզութոզով կորած է: Մինչդեռ ԱՄՆ ներքին խոհանոցը հրաշալի իմացող քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը շատ պարզ բացատրում է, թե այդ ցուցակը, ուր երեք հայ է ընդգրկված, ինչ է նշանակում. «Նախ պետք է հասկանանք, որ սրանք պատժամիջոցներ չեն, ԱՄՆ Կոնգրեսը պահանջել է Սպիտակ տան վարչակազմից եւ գանձապետական դեպարտամենտից երեք ամսվա ընթացքում համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ ներկայացնեն մի փաստաթուղթ, որի մեջ ներառված կլինեն Ռուսաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչները եւ գործարարները: Այդ պահանջը կատարելու համար ԱՄՆ համապատասխան մարմիններն աշխատել են եւ ներկայացրել են այդ ցուցակը»: Այսինքն` դա պատժամիջոցներ կոչելն էլ դեռեւս վաղաժամ է, եւ. «Դա ոչինչ չի նշանակում, որովհետեւ ընդամենը ԱՄՆ Կոնգրեսը տեղեկատվություն է պահանջել Պուտինի շրջապատի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների եւ ամենաազդեցիկ բիզնեսմենների վերաբերյալ»: Իսկ ինչ վերաբերում է բուն պատժամիջոցներին, ապա. «Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ուղղակի կամ անուղղակի ձեւով անդրադառնալու են Հայաստանի վրա: Խոսքը պատժամիջոցների մասին է, որոնք արդեն մի քանի ամիս է ուժի մեջ են մտել Կոնգրեսի կողմից ընդունված իրավական ակտով: Դա բնական է, որովհետեւ Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է հազարավոր թելերով, մենք միասին գտնվում ենք նույն տնտեսական միության մեջ, Հայաստանը նաեւ Ռուսաստանի հետ նույն պայմանագրի` ՀԱՊԿ-ի անդամ է»:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ 26 ՏԱՐԻՆ,  ԿԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Այսինքն` պատժամիջոցներն ու «կրեմլյան ցուցակը» նույնացնելը, երբեմն նաեւ սպեկուլյատիվ նպատակներով, այնքան էլ կոռեկտ բան չէ: Ինչեւէ, ապրիլին բոլոր տեսակի ինտրիգները, կամ ինչպես ասվում է խոսակցական բառապաշարով` «մուտիլովկաները», իրեմց վախճանը կգտնեն: Եվ, անշուշտ, ավելի շահեկան վիճակում լինելու են այն մարդիկ, ովքեր առաջնորդվում են պարզ փաստերով եւ տրամաբանությամբ, այլ ոչ թե խուճուճ «դավադրության տեսություններով»: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА