ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԸ` «ԱՐԾԻՎՆԵՐԻ» 15-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԵՎ ՀՀ ԱՊԱԳԱ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ

02.02.2018 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԸ` «ԱՐԾԻՎՆԵՐԻ» 15-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԵՎ ՀՀ ԱՊԱԳԱ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ

–Պարո՛ն Ասրյան, սույն թվականի հունվարի 27-ին լրացավ «Հայոց Արծիվների» հիմնադրման 15-րդ տարեդարձը: Արդյո՞ք նշեցիք «Արծիվների» տարեդարձը եւ եթե այո, ապա ինչո՞ւ այդ մասին չհրապարակվեց:

«Ինչո՞ւ Իսրայելի խորհրդարանը չընդունեց Հայոց ցեղասպանության մասին որևէ փաստաթուղթ»

– Այո՛, հունվարի 27-ը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության իրավաբանական գրանցման օրն է, ասել է թե` ծնունդն է: Իսկ այս տարի` հունվարի 27-ին, «Արծիվները» դարձավ 15 տարեկան: Պատկերացնո՞ւմ եք, մեկուկես տասնամյակ հասարակական հիմունքներով կազմակերպել եւ անցկացնել 1.500 հայրենասիրական միջոցառում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում: Եվ այդ 1.500 միջոցառումներին մասնակցել է 400.000-ից ավել մարդ: Նորանկախ Հայաստանի Հանրապետության 26 տարիների ընթացքում հայ ընտանիքում ծնված, հայ ընտանիքի ծոցից ելած «Հայոց Արծիվները» եզակի այն հայրենասիրական հասարակական կազմակերպությունն է, որի ողջ գործունեությունը ամբողջությամբ արժանի է ամենօրյա հրապարակման: Այո՛, 15 տարիների ընթացքում առաջին անգամ` 2018 թվականի հունվարի 27-ին, Երեւան քաղաքում կազմակերպեցի տոնական ճաշկերույթով միջոցառում, որին մասնակցեցին Կազմակերպության ղեկավար կազմը` Խորհուրդը, բոլոր մասնաճյուղերի ղեկավարները եւ «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի անդամները, ընդամենը` 400 մարդ: Բնականաբար, այդ միջոցառումը հրապարակման ենթակա չէր, բայց այն լավագույն նախապատրաստական միջոցառումն էր սույն թվականի մարտի կեսերին Երեւան քաղաքում կամ «Արծիվների» բնօրրան Սյունիքի մարզկենտրոն Կապանում անցկացվելիք «Հայոց Արծիվների» 15-րդ տարեդարձին եւ Կազմակերպության 10-րդ համագումարին նվիրված բազմահազարանոց միջոցառման համար:

–15 տարիների ընթացքում «Հայոց Արծիվները» ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել:

– Նախ, ինչպես արդեն նշեցի, «Հայոց Արծիվները» հայ ընտանիքում ծնված, հայ ընտանիքի ծոցից ելած հայրենասիրական շարժում է, որի առաքելությունը հայապահպանությունն է, իսկ առաջնահերթ ու գերակա խնդիրը` հայոց պետության եւ հայ ընտանիքի անվտանգության ապահովումն ու զարգացումը: Միայն այն, որ 15 տարիների ընթացքում «Հայոց Արծիվները» Հայաստանում եւ Արցախում կազմակերպեց 1.500 հայրենասիրական միջոցառում եւ այդ միջոցառումներին մասնակից դարձրեց 400.000 մարդու, արդեն գնահատելի ձեռքբերում է (hayocartsivner.am): Իսկ, ըստ իս, «Հայոց Արծիվների» գլխավոր ձեռքբերումը իր կողմից ի սկզբանե որդեգրված «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ, ասել է թե` Հայոց Առաջնորդ» եռամիասնության արժեքային համակարգն է, որը 15 տարիների ընթացքում մտավ յուրաքանչյուր հայի ընտանիք, յուրաքանչյուր հայ մարդու արյան մեջ: Ընդ որում, ավելի քան վստահ եմ, որ իմ կողմից հիմնադրված եռամիասնության արժեքային համակարգը ոչ միայն եզակի է իր տեսակի մեջ, այլեւ խիստ պահանջված` աշխարհագրորեն անընդհատ վտանգների մեջ գտնվող հայկական բարձրավանդակում բնակվող հայերիս համար:

Երբ օրենքի հեղինակները խուսափում են խոսել իրենց իսկ մշակած օրենքի մասին

– Փոփոխված նոր Սահմանադրության արդյունքում Հայաստանում լինելու է կառավարման նոր ձեւ, եւ, ըստ էության, Հայաստանը ղեկավարելու է Ազգային ժողովի կողմից ընտրված վարչապետը: Դուք` որպես Հայաստանի հասարակական, քաղաքական եւ ազգային դաշտում ազդեցիկ գործունեություն իրականացնող գործիչ, ո՞ւմ եք համարում Ձեր եւ «Հայոց Արծիվների» նոր վարչապետի թեկնածու:

– Ոչ թե վարչապետի թեկնածու, այլ վարչապետ, միանշանակ` 20-րդ դարավերջին հայ ազգային-ազատագրական պայքարի թոհուբոհի միջով անցած, արցախյան հերոսամարտ հաղթանակած, վերջին 30 տարիների ընթացքում հայոց պետականաշինության, այդ թվում նաեւ բանակաշինության գործում բացառիկ ներդրում ունեցող, այսօր արդեն Հայաստանի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականության մեջ իմաստուն որոշումներ կայացնող Գերագույն գլխավոր հրամանատար, հայոց առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ավելին` ավելի քան վստահ եմ, որ Երկիր մոլորակում չկա երկրորդ հայը, որը Հայաստանի նորանկախ պետականաշինության 30 տարիների ընթացքում ունի ավելի մեծ վաստակ, անդադար ներդրում եւ, ամենակարեւորը, Հայաստանի ու Արցախի պետական սահմանների եւ հայ ժողովրդի անվտանգության պահպանման ու կատարելագործման գործում այնքան ներդրում, որքան Սերժ Սարգսյանը:

– Այսինքն` Սերժ Սարգսյանը Ձեզ համար անփոխարինելի՞ է:

– Ինձ համար հայոց լեզվի մեջ «անփոխարինելի», «այլընտրանք» եւ նմանատիպ բառերը անհիշելի ժամանակներից ես «զորացրել» եմ: Այսինքն` այո՛, Սերժ Սարգսյանը ավելին է, քան «անփոխարինելի» կամ «այլընտրանք» բառերը: Եվ մի՞թե դեռ կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ Սերժ Սարգսյանը իր անցած փառավոր ճանապարհով եւ չերկրորդվող գործունեությամբ իրոք վաստակել է հայոց առաջնորդի կոչումը, ու, հաշվի առնելով Երկիր մոլորակում տեղի ունեցող աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունները, հաշվի առնելով խառնածին ցեղերի արդյունքում ձեւավորված Ադրբեջանի եւ Թուրքիայի սուլթանիզմով ապրող ղեկավարների հայատյացությունը` ոչ միայն Ազգային ժողովի բոլոր պատգամավորները միահամուռ, այլեւ հայոց ազգն ամբողջությամբ, մեծ իմաստնությամբ եւ պատասխանատվության զգացումով Հայաստանի վարչապետի պաշտոնը պետք է վստահի միայն ու միայն լավագույնին` հայոց առաջնորդ Սերժ Սարգսյանին:

Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Վարչապետը դիտողություն արեց Արծվիկ Մինասյանին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА