ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

02.02.2018 23:20 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱԲՍՈՒՐԴ

Էս ինչ զուլում երկիր ա, Վրաստանի հանրային վայրերում օրենքի ուժով արդեն ուռում են, իսկ Հայաստանում ծխելն էլ են արգելում:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԵՐԸ

ԵՄ գրասենյակից հայտնում են, որ բռնության մասին օրենքի ընդունումից հետո երեխային անկյուն կանգնեցնելուց առաջ պետք է հավաքել հիմնավորող  փաստաթղթերի փաթեթ:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐՏՈՒՆՋԸ (ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՀԻԱՑՄՈՒՆՔՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է, Ի ԹԻՎՍ ԱՅԼ ՃՅՈՒՂԵՐԻ, ԱԶԱՏԱԿԱՆԱՑՆԵԼ ՆԱԵՎ ԲԱՆԱՆԻ ՇՈՒԿԱՆ)

– Էս ինչ զուլում երկիր ա, կառավարության չուզողները օֆշորային կառավարություն են անվանում, իսկ հարազատ ՀՀԿ-ի ուզողները` բանանային:

 

ՉԱՂ-ՉԱՂ ԹԱԳԱՎՈՐԸ (ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԵՌԵՎՍ ԿԱՐԾԻՔ ՉՀԱՅՏՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԺ Ծառուկյան խմբակցությունից հայտնում են, որ իրենց համար միեւնույնն է, թե ով կլինի նախագահ, քանի որ իրենք թագավոր ունեն:

 

ՄՏՔԻ ՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՉ ՄԻ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ (ԿԱ ՊԵԿ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՍԱՄՎԵԼ ՍԱՆԱՄՅԱՆԸ` ԻՐ ԲԱՎԱԿԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ 8 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Всё, всё это мы нажили непосильным трудом…

 

ԳԱԶԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ (ՎԱՆԱՁՈՐԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԻՐ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳԱԶ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գազագող էլ դարձանք:

 

ՔՐԵԱԿԱՆ ԱՔՍԻՈՄԱ (ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ` ՄԱՐՏԻ 1-Ի ՑՈՒՅՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հանցագործը միշտ էլ վերադառնում է հանցագործության վայր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА