ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն աջակցել է Իրանում կանանց հիջաբ պարտադրելու դեմ բողոքի ցույցերը

03.02.2018 12:24 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ն աջակցել է Իրանում կանանց հիջաբ պարտադրելու դեմ բողոքի ցույցերը

ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Իրանի քաղաքացիներին, որոնք դուրս են եկել բողոքելու՝ հիջաբ հագնելու կանանց պարտավորության դեմ ու դատապարտում է այդ ցույցերի ընթացքում տեղի ունեցած կալանավորումները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի հայտարարության մեջ։

ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն բան ԼՂ հակամարտության կարգավորման համար. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

«Մենք դատապարտում ենք 29 անձանց կալանավորումների մասին հաղորդագրությունները այն բանի համար, որ նրանք իրենց քաղաքացիական իրավունքներն ու արմատական ազատություններն են օգտագործել՝ բողոքելով հիջաբ հագնելու պարտավորության դեմ։ ԱՄՆ-ն առաջվա պես աջակցում է դավանանքի, ինքնարտահայտման ու խաղաղ ցույցերի իրավունքները։ Մարդիկ պետք է ազատ լինեն հագուստի ընտրության հարցում, նաեւ դավանանքի ընտրության հարցում»,- համարում են ԱՄՆ Պետդեպարտամենտում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА