ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շները ավելի հաճախ են կծում այն մարդկանց, ովքեր վախենում են նրանցից․ հետազոտություն

03.02.2018 18:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Շները ավելի հաճախ են կծում այն մարդկանց, ովքեր վախենում են նրանցից․ հետազոտություն

Շատերն են լսել այն մասին, որ շները կարծես զգում են մարդկանց վախն ու ավելի հաճախ են կծում այն մարդկանց, ովքեր վախենում են նրանցից։ Հիմա դա գիտական հաստատում է ստացել․ ըստ հետազոտության, որը հրապարակվել է BMJ ամսագրում, շները իրոք կծում են վախկոտ ու նյարդային մարդկանց։

Շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ` արձակելով ավելի քան 3000 կրակոց

Լիվերպուլի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ շների հետ կապված սաստիկ վախ զգացող մարդիկ իրոք ավելի հաճախ են հարձակումների զոհեր դառնում, նրանց համեմատ, ովքեր առավել լիցքաթափված են շների ներկայությամբ։ Սա առաջին գիտական հետազոտությունն է, որը ցույց է տվել հնարավոր կապը մարդու հոգեբանությոն ու ընտանի կենդանիների վարքագծի հետ։

Հետազոտության ժամանակ Անգլիայի 700 բնակիչների բաժանել են ըստ նրանց զգացմունքային կայունության մակարդակի ՝ գնահատելով այն 1-7 միավոր պարունակող սանդղակով, իսկ հետո նրանց հարցրել են այն մասին, արդյոք նրանք երբևէ ենթարկվել են շների հարձակումների։ Հետազոտությունը ցույց է տվել, որ զգացմունքային կայունության սանդղակում յուրաքանչյուր լրացուցիչ միավորի հետ մեկտեղ շների հարձակումների հավանականությունը նվազում էր 23 տոկոսով։ Հետազոտողները շեշտում են, որ նեւրոտիզմը արդեն վաղուց կապակցված է որոշակի անկայուն վարքագծի հետ, որը ավելացնում է մարդու կյանքում բացասական իրադարձությունների հավանականությունը։ Միանգամայն հավանական է, որ նեվրոտիկները այնպիսի վարքագիծ են դրսեւորում, որը սադրում է շների հարձակումը։ Իսկ շան հարձակումից պաշտպանվելու համար մարդը պետք է պարզապես իրեն ավելի հանգիստ պահի, խորհուրդ են տալիս գիտնականները։ Իհարկե դա ամենեւեւին չի նշանակում , որ ընտանի կենդանիների տերերը կարող են անարգել իրենց կենդանիներին զբոսնելու հանել առանց դունչկալի ու կապելու։ Բայց հարձակվել կարող են նաեւ թափառող շները, որոնց հարձակումները առավել վտանգավոր են։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА