ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծխելու դեմ պայքարելու համար անհրաժեշտ է բարձրացնել նաեւ մարդկանց իրավագիտակցությունը (Տեսանյութ)

03.02.2018 18:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ծխելու դեմ պայքարելու համար անհրաժեշտ է բարձրացնել նաեւ մարդկանց իրավագիտակցությունը (Տեսանյութ)

Ուռուցքաբան, բ.գ.թ., «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ ԼԵՎՈՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ կարծիքով` առողջապահության նախարարության կողմից ներկայացրած` ծխելու վերաբերյալ նոր նախագիծը կարեւոր է, քանի որ Հայաստանը պատկանում է այն երկրների շարքին, որտեղ տղամարդկանց մեծ մասը ծխողներ են եւ օգտագործում են մեծ քանակությամբ ծխախոտ.«Լինելով ուռուցքաբան այդ մարդկանց տեսնում ենք արդեն վատ, այսինքն`հիվանդ կարգավիճակում: Քանի դեռ մարդն առողջ է,  մտածում է հիվանդությունն իրեն չի կպնի, բայց երբ հիվանդանում են, կանգնում են փաստի առաջ»,-ընդգծեց ուռուցքաբանը:

Բողոքի ցույց Մայր Աթոռում ընդդեմ Աթեշյանի (լուսանկարներ)

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ ՄԵԼԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ տեղեկացրեց, որ աջակցում են, որպեսի ԱՆ ներկայացրած նախագիծին , չնայած համաձայն չեն տուգանքների մեծ չափերի հետ.«Վստահեցնում եմ, որ նախագիծն այս տեսքով չի ընդունվի, քանի որ կառավարությունում եւ ԱԺ-ում նախագծում կարվեն շտկումներ»,-փաստեց Մ. Հակոբյանը: Ըստ նրա, նախագծից բացի, պետք է բարձրացնել նաեւ ազգաբնակչության իրավագիտակցությունը.«Եթե մարդը չգիտակցի, որ ծխում է եւ դրանով վատացնում առողջական եւ ֆինանսական վիճակը, այդ թվում` վնասում է շրջապատի չծխող մարդկանց առողջությանը, ապա օրենքը չի գործի, միայն այս ամենը գիտակցելուց հետո օրենքը կաշխատի»,-շեշտեց Մ. Հակոբյանը:
«Էմպիրիկա» հետազոտական ընկերության տնօրեն ՄԱՐԻԱՄ ՄԽԻԹԱՐՅԱԸ տեղեկացրեց, որ նախորդ տարվա նոյեմբերին Երեւանի 30 հասարակական վայրերում`ռեստորաններ, սրճարաններ, իրականացվել է օդի որակի մոնիթորինգային հետազոտություն, որի շրջանակներում համեմատվել են օդի ախտոտվածության մակարդակը այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրվել է եւ այն վայրերում, որտեղ 100 տոկոսով արգելվեած է եղել.«Դրանցից 5-ում ծխելը 100 տոկոսով արգելված էր, 12-ում առկա էին ծխելու համար հատկացված վայրեր եւ չծխողների տարածքներ, իսկ 13-ում ծխելը թույլատրվում էր ողջ տարածքում»,-նշեց Մ. Մխիթարյանը:
Ուսումնասիրության եւ այլ մանրամասները` տեսանյութում

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА